Ինչպես են դիմավորում ՆՈՐ ՏԱՐԻՆ տարբեր երկրներում…

Ինչպես գիտենք Նոր տարին բոլոր հայերի ու նաև իմ ամենասիրելի տոներից է: Այս տարի Նոր տարվա ավանդական պատրաստությունների ժամանակ /ինչը ես չեմ սիրում/ մտածում էի, թե արդյոք մյուս երկրներում էլ է Նոր տարին համարվում “խոզի բդի”😀 տոն:Ու պարզվում է, որ դա այդքան էլ այպես չէ….՝
Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ ավանդության այդ գիշեր կախարդական ավելի վրա գալիս է Ձմեռ Տատիկը😀 ՝ Լա Բեֆանան, մտնում է այն սենյակները, որտեղ քնած են երեխաները և նրանց գուլպաների մեջ դնում է նվերները: Իսկ այն երեխաներին, ովքեր դասերը լավ չեն սովորել կամ իրենց վատ են պահել, Լա Բեֆանան նվերի փոխարեն բերում է ածուխ կամ մի բուռ մոխիր:
Իտալական Ձմեռ Պապիկը Բաբբո Նատալեն է: Իտալացիները գտնում են, որ Ամանորին պետք է ազատվել բոլոր հին և անպետք իրերից:Այդ պատճառով Ամանորի գիշերը իտալացիները պատուհանից դուրս են նետում իրենց բոլոր հին իրերը՝ հին արդուկներ, ծաղկամաններ, աթոռներ, կոշիկներ… /պատկերացնում եք մեկը այդ գիշերը որոշի գնա դուրս՝ ման գալու😀 /: Համարվում է, որ որքան շատ բան թափես, այդքան ավելի հարուստ կլինես նոր տարում: Ամանորյա իտալական սեղանին պարտադիր պետք լինի ընկույզ, ոսպ և խաղող, որոնք խորհրդանշում են երկարակեցություն, առողջություն և բարեկեցություն:Իտալիայում կա նաև այսպիսի ավանդույթ. հունվարի 1-ի առավոտյան պետք է աղբյուրից ջուր բերել տուն: Իտալացիներն ասում են, որ եթե ընկերների համար ոչ մի նվեր չես պատրաստել, պետք է նրանց նվիրել ջուր և ձիթապտղի ճյուղ: Համարվում է, որ դա երջանկություն կբերի:
Էկվադորում կեսգիշերին “այրիների լացի” ներքո վառում են տիկնիկներ: Սովորաբար որպես այրի հանդես են գալիս տղամարդիկ, ովքեր հագնում են կանացի զգեստներ և կեղծամներ: Նրանք, ովքեր ուզում են ամբողջ տարի ճանապարհորդել, պետք է ժամացույցի 12 հարվածի ընթացքում ճամպրուկով կամ մեծ պայուսակով վազվզի տան մեջ /ես շատ կուզեի մի անգամ Նոր տարին Էկվադորում դիմավորեի😀 /: Էկվադորում, ըստ ավանդույթի, եթե նոր տարում ուզում ես հարուստ լինես, ապա ժամացույցի 12 հարվածների ընթացքում պետք է հագնես դեղին գույնի ներքնազգեստ, իսկ եթե երջանկություն ես ուզում, ապա դեղին ներքնազգեստի փոխարեն պետք է հագնել կարմիր ներքնազգեստ: Որպեսզի ազատվեն բոլոր տխուր միջադեպերից, որոնք եղել են հին տարում, էկվադորցիները պատուհանից դուրս են գցում ջրով բաժակ՝ կարծելով, որ այպես բոլոր վատ միջադեպերը փշրվում և մնում են նախորդ տարում:
Մեծ Բրիտանիայում Նոր տարվա գալուստի մասին ազդարարում է զանգը: Ուղիղ ժամը 12-ին զանգերը սկսում են բարձր ղողանջել: Այդ ընթացքում սիրահար զույգերը նոր տարում չբանժանվելու համար, պետք է համբուրվեն կախարդական համարվող омела ծառի տակ: Երեխաները քնելուց առաջ սեղանին դնում ափսեներ, որպեսզի Սանտա Կլաուսը նվերները դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ չորացած խոտ են դնում, Սանտայի էշի համար:😀
Բրիտանացիները ամանորյա սեղանին դնում են հնդկահավ և տապակած կարտոֆիլ, բրյուսելյան կաղամբ, մսով կարկանդակ, պուդինգ, քաղցրավենիք և մրգեր: Նաև բրիտանացիները զանգի առաջին հարվածից հետո բացում են տան ետևի դուռը, որպեսզի հին տարին գնա, իսկ վերջին հարվածի հետո բացում են տան պատուհանները և դիմացի դուռը, որպեսզի նոր տարին մտնի իրենց տուն:
Շոտլանդիայում Ամանորը կոչվում է ՛՛Խոգմանի՛՛: Տոնը դիմավորում են շոտլադացի Ռոբերտ Բերնսի երգը երգելով: Ըստ ավանդույթի ամանորի գիշերը շոտլանդացիները այրում են տակառներ, այդ կերպ այրելով հին տարին և տեղ ազատելով նոր տարվա համար: Նրանք համարում են, որ այն մարդուց, ով առաջինն է մտնում նոր տարում իրենց տուն, կախված է իրենց ընտանիքի երջանկությունը և դժբախտությունը եկող տարում: Ըստ շոտլանդացիների, մեծ երջանկություն է բերում մուգ մազերով և նվերներով տուն մտնող տղամարդը: Տոներին նախաճաշին ուտում են պուդդինգ և հատուկ տեսակի պանիր, ճաշին՝ եփած բադի միս և խնձորով կարկանդակ: Հյուրերը իրենց հետ անպայման պետք է բերեն մի կտոր ածուխ, որպեսզի այն գցեն ամանորյա բուխարու մեջ: Ուղիղ կեսգիշերին բացվում են բոլոր դռները, որպեսզի նոր տարին մտնի տուն /ինձ էս ավանդույթը դուրա գալիս.. երևի եկող տարի մենք էլ այդպես անենք /
Կոլումբիայում կազմակերպվում է դիմակահանդես, որի գլխավոր հերոսը ՀԻՆ տարին է: Նա շրջում է փողոցներով և երեխաներին վախենալու հեքիաթներ է պատմում: Կոլումբիական Ձմեռ պապը Պապա Պասկուալեն է:Նոր տարվա նախաշեմին երկրում տեղի է ունենում տիկնիկների ՛՛զորահանդես՛՛😀 /մեր լեզվով ասած՝ парад/. հազարավոր ծաղրածուների, վհուկների և այլ հեքիաթային հերոսների տիկնիկներ դրվում են մեքենաների վրա, որոնք անցնում են Կոլումբիայի մայրաքաղաքի ամենահին թաղամասով՝ Կանդելարիայով, և հեռանում են քաղաքից՝ իրենց հետ տանելով հին տարին:
Վիետնամում Նոր տարին համարվում է գարնան տոն: Բոլոր տներում պետք է լինեն նոր տարվա խորհրդանիշ համարվող ծաղկած դեղձենու ճյուղեր: Այստեղ նոր տարին նշվում է հունվարի 21-ից փետրվարի 19-ը ընկած միջակայքում որևէ մի օր, երբ այստեղ սկսվում է վաղ գարունը: Տոնական սեղանի պարտադիր ատրիբուտ են համարվում ծաղկեփնջերը: Մթնշաղին Վյետնամի փողոցներում և այգիներում խարույկ է վառվում և ընտանիքները հավաքվում են այդտեղ: Ածուխների վրա պատրաստվում են տոնական ուտելիք, որը պարտադիր պետք է բրնձից լինի: Այդ գիշեր բոլորը ներում են միմյանց, մոռանում են բոլոր վեճերը: Վյետնամցիները համարում են, որ յուրաքանչյուրի մեջ Աստված է ապրում, ով ամանորի գիշերը գնում է երկինք և պատմում է, թե ինչպես է նա անցկացրել անցնող տարին: /Բայց էս վյետնամցիներն էլ են հավես նշում, դուրս էկավ:/
Նեպալում Նոր տարին նշում են արևածագին: Մինչ այդ՝ գիշերը, նեպալաբնակները😀 մեծ խարույկ են վառում և դրա մեջ են նետում հին, անպետք իրերը: Իսկ հաջորդ օրը սկսվում է ՛Ներկերի տոնը՛: Մարդիկ իրենց մարմնի վրա տարբեր նախշեր են նկարում և սկսում են փողոցներում այդպես պարել և երգել /ինձ էս ավանդույթը հին հնդկական ցեղերի պարերը հիշացրեց/:
Կուբայում նոր տարվա տոնը կոչվում է ՛՛Թագավորների տոն՛՛: Իրանք միանգամից 3 հատ Ձմեռ պապիկ ունեն՝ Բալտասարը, Գասպարը /փաստորեն նույնիսկ Կուբայում հայ կա՝ թեկուզ Ձմեռ պապիկի կերպարանքով/ և Մելչորը: Երեխաները նրանց նամակներ են գրում, որտեղ նշում են, թե ինչ նվերներ են ուզում նրանցից ստանալ: Ամանորի նախօրեին կուբացիները տան եղած բոլոր ամանների մեջ ջուր են լցնում և ուղիղ ժամը 12-ին սկսում են այդ ջուրը պատուհանից դուրս թափել: Ու նաև պետք է ուղիղ ժամը 12-ին ուտել 12 հատ խաղողի հատիկ, ինչը նշանակում է, որ հաջողությունը և բարեկեցությունը կուղեկցի ուտողին😀 եկող տարվա բոլոր 12 ամիսներին: /տեսնե ոնց են հասցնում հա՛մ ջուրը թափել, համ էլ միաժամանակ խաղող ուտել😀 /:
Ճապոնիայում երեխաները նոր տարին դիմավորում են նոր հագուստով: Ըստ ավանդույթի դա առողջություն և երջանկություն է բերում նոր տարում: Այստեղ Նոր տարվա գալուստի մասին ազդարարում են զանգերի 108 հարվածը: Այդ հարվածները ոչնչացնում են մարդկանց 6 արատները՝ ագահություն, չարություն, հիմարություն, թեթևամտություն, անվճռականություն, նախանձություն: Սրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարատեսակ / 18 * 6= 108 /: Նոր տարվա առաջին վայրկյաններին պետք է ծիծաղել, քանի որ դա հաջողություն է բերում: Եվ որպեսզի այդ հաջողությունը տուն գա, ճապոնացիները տան մուտքի դուռը զարդարում են բամբուկի, կեչու և սալորի ճյուղերով: Բամբուկը խորհրդանշում է նվիրվածությունը, կեչին՝ երկարակեցությունը, սալորը՝ սերը կյանքի հանդեպ:Տոնական սեղանին դրվում է մակարոն, որը երկարակեցության խորհրդանիշն է, բրինձ՝ լիության խորհրդանիշն է, լոբի՝ առողջության խորհրդանիշն է: Բոլոր տներում պարտադիր պատրաստվում է բրնձի ալյուրից հաց: Հաջորդ առավոտյան բոլորը դուրս են գալիս փողոցներ և արևի առաջին շողերի հետ իրար են նվիրում տարբեր նվերներ: Ճապոնական Ձմեռ պապիկի անունն է Սեգացու-սան, ինչը թարգմանաբար նշանակում է ՛՛պարոոն Նոր տարի՛՛: Ամենամոդայիկ ամանորյա աքսեսուարը փոցխն է😀 : Յուրաքանչյուր ճապոնացի համարում է, որ իր մոտ պետք է ունենա փոցխ, որի միջոցով նա կկարողանա փորել գտնել իր երջանկությունը: Փոցխերը պատրաստվում են բամբուկից 10սմ-ից մինչև 1,5 մետր երկարությամբ ու դրանք դնում են իրենց տանը: Զարդարում են փոցխերը տարբեր նկարներով և թալիսմաններով: /պատկերացնում եք Հայաստանում մեկը տոնածառի տեղը փոցխ դնի😀 /:
Ու էս ամեն ինչից հետո ինձ մնում է ասել՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ… Թող բոլորիս երազանքները անպայաման կատարվեն.. ու երբեք մի զլացեք իրականացնել ուրիշի երազանքները.. միգուցե մի օր էլ ուրիշը ԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՁԵՐԸ…

Մեկնաբանություններ (7) (+add yours?)

  1. Arlen Shahverdyan
    Jan 05, 2012 @ 22:35:55

    Ողջունում եմ նյութը: Ողջունելի է, որ հաշվի եք առել և անդրադարձել նաև այլ ազգերի մշակույթներին: Պետք է միշտ ուսումնասիրել աշխարհը, այն անեզր է ու հետաքրքիր: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

    Հարգանքով,
    Առլեն

    Պատասխանել

  2. TaurusThree
    Jan 06, 2012 @ 09:12:08

    Հիմա մյուս տարվա համար eBay-ից ինձ կարմիր/ դեղին ներքնազգե՞ստ պատվիրեմ:😀

    Պատասխանել

  3. Haytiko
    Jan 06, 2012 @ 18:11:17

    Հետաքրքիր էր:

    Պատասխանել

  4. Naty
    Dec 16, 2012 @ 16:35:57

    Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն նյութի համար: Փաստորեն Մեծ Բրիտանիայում Սանտաի էշի համար էլ են մտածում…😀

    Պատասխանել

  5. Մանե Հ.
    Dec 23, 2013 @ 16:37:19

    Շատ հետաքրքիր էր:)))))

    Պատասխանել

  6. mane
    Nov 29, 2014 @ 09:43:15

    shat hetagrgir er shnorhakalutyun niuti hamar

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: