Coca-Cola VS. կենցաղային մաքրող միջոցներ

Մի ժամանակ էնքան շատ էի խմում այս քիմիական խառնուրդը: Ես զարմանում եմ, թե ում մտքով է անցել այն զովացուցիչ ըմպելիք անվանել.. Գիտեի, որ այն բավականին վնասարար է, բայց որ էս աստիճանի՝ չէի պատկերացնում… Մարդիկ գտել են Կոլայի օգտագործման այլընտրանքային եղանակներ, որոնք բավականին լավ արդյունքներ են տալիս և կարելի է ասել՝ մոտ ապագայում այն լուրջ մրցակից կարող է դառնալ տարատեսակ մաքրող միջոցներին… Կոլան կարող եք օգտագործել հետևյալ նպատակներով՝
1. Եթե այրել եք կաթսայի հատակը, ապա նրա մեջ լցրեք Կոլա և եռացրեք այն… Այնուհետև թափեք հեղուկը.. կաթսան կգա իր նախնական տեսքին.. /ասեմ, որ առանց Կոլայի այրված կաթսայի հատակը մաքրելը բավականին երկարատև և ՛՛ջանջալ՛՛ գործընթաց է/
2. Եթե ցանկանում եք մաքրել թեյնիկի накипь-ը /հայերեն չգիտեմ էս բառը ինչպես է թարգմանվում, չնայած, եթե հավատանք Google translator-ին, накипь-ը հայերեն թարգմանվում է որպես ՛՛տականքներ՛՛😀 / … Եթե ցանկանում եք մաքրել թեյնիկի տականքները, նրա մեջ լցրեք Կոլա և թողեք 12-15 ժամ… այնուհետև թափեք հեղուկը և լվացեք թեյնիկը.. այն ամբողջովին տականքազերծված կլինի😀
3. Կոլան լավ կմաքրի նաև հնացած մետաղադրամները, ազնիվ մետաղներից պատրաստված զարդերը… Եթե ցանկանում եք վերջիններս փայլեցնել, բաժակի մեջ լցրեք Կոլան, մեջը դրեք ձեր զարդերը և որոշ ժամանակ հետո խոզանակով մաքրեք… նրանք ձեռք կբերեն նախկին փայլը: Սա կարող եք անել միայն այն զարդերի հետ, որոնց վրա քարեր չկան…
4. Այն նաև օգտագործում են զուգարանի և լվացարանների մաքրման համար..
5.Եթե չեք կարողանում открутить болт / ըստ Google translator-ի болт-ը ՛՛փախուստն՛՛ է…😀 /, վերցրեք կտոր, այն թրջեք Կոլայով և փաթաթեք ՛՛փախուստի՛՛ վրա… որոշ ժամանակ անց այն հեշտությամբ կդիմի փախուստի😀😀😀
6. Կոլան շատ լավ մաքրում է ժանգի հետքերը քրոմապատ մակերևույթից..
7. Հագուստի վրայից անանցանելի կեղտաբծերը անցկացնելու համար կրկին օգնության է գալիս Կոլան.. լցրեք այն հագուստի վրա և լվացեք լվացի մեքենայում… կեղտաբծերը նույնպես փախուստի կդիմեն,, / ճիշտն ասած կարծում եմ, որ հնարավոր է Կոլան վնասի հագուստ, դրա համար նախօրոք ուրիշ կտորի վրա փորձարկեք նոր անցեք ձեր հագուստի մաքրմանը/
8. Կոլան գերազանց մաքրող միջոց է խոհանոցի սալիկների, ապակու և գորգերի վրայից զանազան հետքերի մաքրման համար.. նույնիսկ անցկացնում է маркер-ի հետքերը
9. Եթե ձեր մազերին ծամոն է կպել, մազերը մցրեք Կոլայով բաժակի մեջ.. մի քիչ հետո այն կպոկվի /իմ կարծիքով մի փունջ մազ էլ կպոկվի ձեր գլխից😀 /
10. Շարունակելով մազերի թեման՝ ասեմ, որ եթե ներկել եք ձեր մազերը և գույնը մի փոքր մուգ է ստացվել, ձեր մազերին լցրեք Կոլա և լվացեք մազերը.. ասում են, թե գույնը կբացանա…
11. Կոլան առնետների դեմ պայքարի լավ միջոց է համարվում… նաև Հնդկաստանում ֆերմերները այն օգտագործում են դաշտերում վնասատուների դեմ պայքարում.. նրանք ասում են, որ Կոլան ոչնչով չի զիջում պեստիցիդներին / էս բառը կարդալուց ակամայից հիշեցի բնօգտագործումը…😦 իմ հիշելով պեստիցիդները հողին բավականին վնաս էին հասցնում.. չնայաց Կոլան էլ երևի պակաս վնաս չի տա/, և համեմատաբար ավելի մատչելի միջոց է:
12. ԱՄՆ-ում ոստիկանները իրենց մեքենայում միշտ ունենում են մի շիշ Կոլա ավտովթարների ժամանակ ասֆալտից չորացած արյան հետքերը արագ մաքրելու համար..
13. Բացի էս ամեն ինչից Կոլան սննդի մեջ էլ են օգտագործում.. եթե 1:1 հարաբերությամբ կոլան խառնեք կետչուպի հետ, կստացվի շատ համեղ սոուս հավի մսի համար…մսի վրա քսեք սոուսը և դրեք ջեռոցի մեջ: Եթե ուզում եք воздушное тесто для булочек պատրաստել, ալյուրի վրա ջրի փոխարեն լցրեք Կոլա կամ այլ գազավորված ջուր
14. Կոլան նաև օգնում է համաչափ արևայրուք ստանալ.. /չնայած ես չէի փորձի վրաս Կոլա քսել.. ավելի լավ է անհամաչափ արևայրվել😀 /
15. Կոլան կարելի է օգտագործել երեխաներին ուրախացնելու համար ևս.. հեշտությամբ կկարելի է անել Կոլայի հրավառություն հետևյալ կերպ. Կոլայի մեջ մի քանի MENTOS գցեք և մի քանի մետր հեռացեք շշից.. իսկական салют է ստացվում.. / Բրազիլիայում մի երեխա է մահացել այն պատճառով, որ Կոլայի վրայից կերել է MENTOS/

Այ ամենը կարդալուց հետո ես եկա այն եզրակացության, որ Կոլան նույնիսկ շատ հազվադեպ պետք չի խմել.. Եվ եթե դուք ձեր և առնետների միջև գոնե չնչին տարբերություն նկատում եք՝ ՄԻ ԽՄԵՔ ԿՈԼԱ…..

Մեկնաբանություններ (2) (+add yours?)

  1. Ilona
    Oct 22, 2011 @ 15:59:25

    Inchqan hamadzayn em qez het,es el ei mi jamanak xmum,u bavakanin shat,heto vorosheci vor organizmi aroxjutyunn aveli karevor e qan iroq maqrox mijoc@ kam chgites icnhci patrastvac Coca-Colan ,joxovurd@ petqa haskana………………….

    Պատասխանել

  2. Անի Սարգսյան
    Oct 22, 2011 @ 22:49:09

    Ես էլ այս պոստս անելուց հետո ինձ խոսք եմ տվել, որ էլ Կոլա չեմ խմելու,, ու այդպես էլ անում եմ

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: