My sweet 01.09.2008

Էս օրը ես առաջին անգամ եկա ինստիտուտ…էտ իինչ օր էր… ինչպես միշտ ուշացել էի… մինչև եկա մտա բակ, պարզվեց որ լսարանները արդեն ասել են..դասը սկսվել ա..բայց դուրսը լիիքը շփոթված առաջինկուրսեցիներ էի… ու բացի իրանցից լիիիքը ծնողներ…սաղ այս ու այն կողմ էին գնում…ու աղմուկ էր… ես էլ մենակ էի եկել… չգիտեի ուր գնայի,,,,մի ինչ որ դասախոսանման ձյաձյա կողքովս անցավ որոշեցի գոնե իրանից մոտավորապես իմանամ, մեր լսարանի աշխարհագրական դիրքը.. 😀 ԲԱԽՏՍ ԲԵՐԵՑ,, չգիտեմ որտեղից, բայց ինքը գիտեր մենք որտեղ ենք,,, 315 լսարանում…չեմ էլ հիշում ոնց գնացի ոնց գտա..բայց գտա.. ու սենց հանդիսավոր տրամադրությամբ մտա լսարան,,,ինձ թվում էր, թե ինչ-որ յուրահատուկ տեղ եմ եկել… էնքաաան ուրախ էի, հպարտ էի…ոգևորված..ու չգիտես ինչի էնքաան ինքնավստահ էի…այն աստիճան, որ շատերի մոտ բավականին բացասական տպավորություն էի թողել,,,,հհեհե.. պատկերացնում եմ… ես էլ ուրիշների տեղը լինեի նման տպավորություն կստանայի ինձնից,,,,😀 էտ 315 լսարանն էլ նախորդ դարից եկած մեեեծ կլոր յուրահատուկ լսարանա… որ մեկը թեթև խոսում է, մեեեծ աղմուկ է ստացվում,,,դե պատկերացրեք ընդեղ իիինչ էր կատարվում… մեր կուրսում էլ մի հատ տղա կա,,,, ինքը տեսքից մեծ էր երևում /չնայած ինձնից փոքր ա/,,, ինձ չգիտես ինչի թվացել էր, որ ասիստենտի տիպի ինչ-որ մեկն ա,,, ու ես մի քանի օր շարունակ, մտածելով, որ ինքը վսյո տակի ուսանող չի, իրան բարևում էի նոևր էի անցնում լսարան,,,,😀 Տարօրինակ ա, բայց այդ օրը ես երևի իմ ապրած օրերից ամենապարզն եմ հիշում… այդ օրվա հետ կապված ամեն ինչ.. ամեն մանրուք.. ոչինչ չեմ մոռացել… նույնիսկ այդ օրը օգտագործած օծանելիքի հոտը չեմ մոռանա,,, էտ հոտը ինձ միշտ այդ օրն է հիշեցնում…այդ օրը ու այդ նույն զգացողությունները,,,այդ օրվա դասերն էլ կյանքում չեմ մոռանա,,, դասախոսների ասածներն էլ եմ հիշում….այն տեղն եմ հիշում, որտեղ նստել էի,,հիշում եմ՝ ինչքան դժվար էր 80 րոպե նստել դասին…դե դպրոցից հետո անսովոր էր այդքան երկար նստել… բոլորը բոլորի հետ ուզում էին ծանոթանալ… /չնայած մենք էնքաաան շատ էինք, որ ես մի կիսամյակ մեր կուրսի էրեխեքից մի մասին չէի ճանաչում/,,,,
Ինչ լուսավոր էր այդ օրը..իիինչ հավես էր…. կյանքի նոր փուլ ոնց որ լիներ… ու չնայած այն ամեն ինչին, ինչ եղավ այս 3 տարիների ընթացքում, չնայած այդքան նեռվայնանալուն,,, քննություններին.. շուտ զարթնելուն …ես կուզեի կրկին վերապրել այդ ամենը.. այդ ներքին տոնը,,, ու այստեղ շատ տեղին են մի հատ շատ լավ ֆիլմից խոսքերը
И вдруг ты осознаешь, что всё закончилось. На самом деле. Ты не можешь вернуть прошлое… К сожалению.
И тогда, ты пытаешься вспомнить момент, когда все началось. И понимаешь, что все началось намного раньше, чем ты думал!
И в этот момент, ты понимаешь, что некоторые вещи случаются всего раз в жизни.
И не важно, как сильно ты будешь пытаться почувствовать это снова.
…Ты больше никогда не поднимешься на три метра над небом…😥

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: