Осторожно!! ЧИПСЫ!!!!!

Այսօր չիպսի ծննդյան օրն է: Սրա մասին կարդացի լրատվական ինչ-որ կայքից: Պարզվում է, որ չիպսերի ստեղծման մի քանի վարկած կա, սակայն ամենատարածվածը հետևյալն է՝
1853 թ. օգոստոսի 24-ին Moon’s Lake Lodge հյուրանոցի սևամորթ շեֆ-խոհարար Ջորջ Քրամը առաջին անգամ պատրաստել է կարտոֆիլային ֆրի: Հաճախորդներից մեկը հրաժարվել է ուտել նրա սարքած կարտոֆիլը` պատճառաբանելով, որ այն շատ հաստ է:Նա 3 անգամ վերադարձրել է կարտոֆիլը՝ պահանջելով, որ այն ավելի բարակ պատրաստեն: Այդ ժամանակ Քրամը զայրացել է և այն կտրել է շատ բարակ`թերթի հաստության, վրան լցրել է աղ և այն սարքել խրթխրթան: Ի զարմանս խոհարարի՝ հաճախորդը շատ է հավանել ճասատեսակը: Շուտով Saratoga Chips կոչվածները դարձել են այդ ռեստորանի ֆիրմային կերակրատեսակը:
Բայց ցավոք սրտի այն ժամանակվա չիպսերը շաաատ են տարբերվում մեր օրերի չիպսերից: Ահա մի քանի փաստ այդ վնասակար չիպսերի մասին՝
1. Չիպսերը ճանաչվել են աշխարհի ամենավնասակար սնունդը,
2. Եթե վառեք չիպսը նա շատ արագ կբռնկվի. պատճառն այն է, որ դրա մակերեսին կա մեծ քանակությամբ ձեթ,
3. Շատ չիպսերի պատրաստման ժամանակ օգտագործում են սոյայի մոդիֆիկացված օսլա, որը հանգեցնում է ավելորդ քաշի ավելացմանը. այնպես որ եթե չեք ուզում շատ չաղանալ՝ մի կերեք չիպսեր,
4. Այն երեխաների մոտ, ովքեր շատ են սնունդի մեջ օգտագործում չիպսեր, ուղեղի ակտիվությունը ավելի ցածր է: Եվ դա անդառնալի է, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե նույնիսկ այդ երեխաները հետագայում իրենց սննդակարգից բացառում են չիպսերը, իրենց ուղեղի ակտիվությունը չի վերականգնվում: Հետևաբար, հարգելի ծնողներ, ձեր երեխաներին մի գնեք չիպսեր, եթե ուզում եք առոջ երեխա ունենալ:
5. Ամեն օր մեկ տուփ չիպս ուտելը հավասարազոր է տարվա մեջ 5 լիտր արևածաղկի ձեթ խմելուն,
6. Չիպսերի պատրաստման ժամանակ օգտագործում են բազմաթիվ հավելումներ, որոնք ուժեղացնում են չիպսի համային և հոտային հատկանիշները, այն դարձնում ավելի ախորժելի: Հատկապես մեծ կիրառություն ունի նատրիումի գլուտոմատը /глутомат натрия/, որը շատ մեծ վնաս է հասցնում ձեր առողջությանը,
7. Մեծ Բրիտանիայի դատարանը վճիռ է կայացրել, որ Pringles չիպսերը կարտոֆիլից պատրաստված արտադրանք չեն, այլ սնունդ են, որոնք պարունակում են տարբեր բաղադրատարրեր, նաև կարտոֆիլ,
8. Pringles չիպսերի փաթեթավորումը ստեղծողը այնքան էր հպարտանում դրանով, որ ցանկացել է, որ իր աճյունը դնեն Pringles-ի տուփի մեջ և այդպես թաղեն: Նրա մահվանից հետո այդպես էլ արել են:
9. Չիպսերի երկարատև օգտագործումը հանգեցնում է ստամոքսաաղիքային տրակտի տարատեսակ հիվանդությունների /ստամոքսի խոց, ստամոքսի բորբոքում, կոլիտ և այլն/,
10. Այն ձեթը, որում պատրաստվում են չիպսերը հազվադեպ է փոխվում:Այդ ձեթը ըստ էության թույն է և պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին:
Այնուամենայնիվ, եթե դուք ձեր կյանքը չեք պատկերացնում առանց չիպսերի, պատրաստեք այն տանը:
Ձեզ անհրաժեշտ է 1կգ հարթ կլոր կարտոֆիլ, 1 լիտր արևածաղկի ռաֆինացված ձեթ, աղ, սև բիբար:
Եթե չունեք фритюрница, կարող եք չիպսերը պատրաստել հաստ հատակով թավայի մեջ,
1. Կարտոֆիլը լավ լվանում եք, այնուհետև վրան լցնում եք տաք ջուր,
2. Թավան դնում ենք կրակի վրա..մի 2 րոպե հետո լցնում եք կես լիտր ձեթ: Սպասում եք, մինչև ձեթը լավ կտաքանա և թուլացնում եք կրակը,
3. Բարակ կտրտված կարտոֆիլը դնում ենք թավայի մեջ,
4. Երբ տապակվում է, հանում ենք և դնում սրբիչի կամ հաստ անձեռոցիկի վրա,
5. Աղ ու բիբար եք լցնում ըստ ճաշակի և չիպսերը պատրաստ են:
6. Թավայի մեջ ավելացնում եք ձեթ և կարող եք արդեն պատրաստել մյուս բաժինը:

Մեկնաբանություններ (6) (+add yours?)

  1. ԷրևանիցԱնմիջապես.աշխարհիմամուլ.քոմ
    Aug 24, 2011 @ 18:14:57

    Ես չիպսերին լավաշիկ եմ անվանում ու օգտագործում եմ գարեջրի հետ )))

    Պատասխանել

  2. Անի Սարգսյան
    Aug 24, 2011 @ 18:33:53

    😀 դե եթե տարին մի 4-5 անգամ օգտագործես, կարծում եմ շատ վնաս քեզ չի հասցնի

    Պատասխանել

  3. ԷրևանիցԱնմիջապես.աշխարհիմամուլ.քոմ
    Aug 25, 2011 @ 03:55:23

    Դե գինով (գարեջրով ) ինչ չի ուտվում որ )))
    իսկ եթե լրջորեն, շնորհակալություն զգուշացնելու համար:

    Պատասխանել

  4. Haytiko
    Aug 30, 2011 @ 22:55:18

    Չիփսն էլ ծննդյան օր ունի? Այ քեզի բան..
    Հ.Գ Հետևելով քո խորհրդին,ևս մեկ հոդված եմ գրել ուրիշ մասնագիտության տեր ձեռքերի մասին,,Այստեղ կարդա
    http://armpalmistry.wordpress.com/2011/08/30/serial-killer-hands/

    Պատասխանել

  5. Անի Սարգսյան
    Aug 31, 2011 @ 11:47:49

    Շաատ շնորհակալ եմ,, հեսա կկարդամ

    Պատասխանել

  6. RUZANNA
    Jan 31, 2014 @ 17:49:32

    shat lavna klass

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: