16 փաստ ձմերուկների մասին

Ձմերուկը շոգին դիմանալու ամենալավ միջոցն է: Ես էլ ձմերուկ շատ եմ սիրում, դրա համար որոշեցի ինֆորմացիա հավաքել դրանց մասին,,, Ուուու կգրեմ ձմերուկների ամենահետաքրքիր ու անհրաժեշտ փաստերի մասին,,Ուրեմն սենց՝
1. Օգոստոսի 3-ը Ձմերուկի համաշխարհային օրն է /չգիտեմ ինչքանով է համաշխարհային… երևի Հայաստանը համաշխարհայինի մեջ չի մտնում, որովհետև կյանքում չէի լսել այդ տոնի մասին/
2.Ձմերուկը ՛՛ծագումով՛՛ աֆրիկացի է… ՛՛Ծնվել է՛՛ Աֆրիկայի Կալախարի անապատում /կյանքուում մտքովս չէր անցնի, որ ձմերուկը անապատում կարող է աճել/
3.Ձմերուկի 90%-ից ավելին ջուր է…
4.Ձմերուկը ավելի շուտ բանջարեղեն է, քան միրգ..
5.Ձմերուկ թՅուրքերենից թարգմանաբար նշանակում է ՛՛էշի վարունգ՛՛,,իսկ պարսեկերնից թարգմանաբար ՛՛ձմերուկ՛՛ նշանակում է ՛՛սեխ՛՛
6.Ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ /А, B6, C/ և երկաթ:
7.Ձմերուկների աճեցման համաշխարհային լիդերն է բնականաբար Չինաստանը,,, /պատկերացնում եք ձմերուկի վրա գրված լինի MADE IN CHINA😀 /
8.Ձմերուկի մեջ կա բավականին մեծ քանակությամբ լիկոպեին, որը չգիտեմ ըստ էության ինչ է…
9.Սովորական և վայրի ձմերուկների խաչասերումից ստացվել է դեղին գույնի հիբրիդ, որը վաճառքում կա /բայց բնականաբար Հայաստանում մի 20 տարուց կլինի/
10.Ձմերուկը բարձրացնում է տրամադրությունը /չգիտեմ ինչքանով է սա ճիշտ, բայց իմ տրամադրությունը միիիշտ բարձրացնում է/
11.Վիետնամում ձմերուկը Նոր տարվա սեղանի անբաժանելի մասնիկն է: Այն համարվում է այդ տոնի թալիսմանը /ոնց որ Հայաստանում՝ խոզի բուդը/😀
12.Հին Եգիպտոսում փարավոններին թաղելիս նրանց հետ էին դնում նաև ձմերուկներ, որպեսզի նրանք անդրշիրիմյան աշխարհ հասնելու ճանապարհին կարողանան իրենց քաղցը հագեցնել,,, /դեմք են եղել հին եգիպտացիները/
13.Իսկ ճապոնացիները առաջինն էին, ովքեր սկսեցին աճեցնել քառակուսի ձմերուկներ: Սա ֆինանսական առումով ավելի ձեռնտու է, քանի որ քառակուսի ձմերուկները ավելի քիչ տեղ են զբաղեցնում, ուստի ավելի հարմար է տեղափոխել և պահպանել:
14.Ձմերուկից կարելի է ստանալ ձմերուկի մեղր, որը կորվում է ՛՛նարդեկ՛՛:Ի դեպ, կես լիտր ձմերուկի մեղր ստանալու համար անհրաժեշտ է 10 կիլոգրամ ձմերուկ ունենալ
15. Կալիֆորնիայում կարելի հանդիպել այնպիսի մի երևույթի, որը կոչվում է ՛՛ձմերուկի ձյուն՛՛: Անձրևը ունի ձմերուկին շատ նման համ և հոտ: Գիտնականները ձյան մեջ հայտնաբերել են գերփոքր ջրիմուռներ, որոնք այսպիսի ձյան ՛՛մեղավորներն են՛՛:
16. Եթե ուզում եք ստուգել, թե որքան է ձմերուկում նիտրատների պարունակությունը, դրա մի կտորը դրեք ջրով բաժակի մեջ. եթե ջուրը ներկվի կարմիր կամ վարդագույն, ուրեմն այդ ձմերուկը պետք չէ ուտել, քանի որ նրա մեջ նիտրատների պարունակությունը գերազանցում է նորման:

Մեկնաբանություններ (3) (+add yours?)

  1. Առլեն
    Aug 17, 2011 @ 09:08:07

    «…չգիտեմ ինչքանով է համաշխարհային… երևի Հայաստանը համաշխարհայինի մեջ չի մտնում, որովհետև կյանքում չէի լսել այդ տոնի մասին» — լավն էր:))) Իսկապես համաշխարհային գործնթացներից Հայաստանը հաճախ տեղյակ է այնքան, որքան տեղյակ է Ձմերուկի համաշխարհային օրվա մասին: Կարծում եմ, որ իրեն հարգող ցանկացած ձմերուկ շոյված է այդ օրվա աթռիվ: Երանի իրեն հարգող ցանկացած հայ է գոնե միիիիիի քիչ հետաքրքրվեր այսպես համաշխարհային անցուդարձից, իրադարձություններից, միջազգային օրերից և այլն: Հարգանքով` Առլեն

    Պատասխանել

  2. Alisa
    Aug 18, 2011 @ 14:59:00

    Նշեմ նաև, որ քառակուսի ձմերուկն աճեցրել է ճապոնացի բանջարաբույծ Տոմոույկի Օնոն, որը ոչ մի կերպ չի հայտնել քառակուսի ձմերուկի իր գաղտնիքը:

    Պատասխանել

  3. orofiorentino
    Oct 19, 2012 @ 19:05:49

    Wonderful blog. Orofiorentino from Italy

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: