Առեղծվածային 13-ը

Շատ շատերը 13 թվից վախենում են, մտածում են, որ այն դժբախտություն է բերում… այս թիվը անվանում են նաև чёртова дюжина… Ու քանի որ ես էս թիվը շատ եմ սիրում, որոշեցի 13-ի մասին որոշակի փաստեր գրել..Ուղղակի ուզում էի իմանալ, թե ինչի են մարդիկ այսքան վատ տրամադրված այս թվի նկատմամբ..
ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը երբեք ճանապարհ չէր ընկնում ամսի 13-ին: 13 թվից վախենում էին նաև Նապոլեոնը և Հերբերտ Հուվերը:
Մի շարք դժբախտ պատահարներ են տեղի ունեցել 13 թվի հետ կապված.
1. Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը կառուցել էին մի նավ, որի անունն էր Friday the 13th և որը իր առաջին ճանապարհորդության է գնացել ուրբաթ 13-ին: Այդ նավը այլևս չեն տեսել..այն անհայտացել է:
2. Տիեզերանավ Apollo 13-ը բաց է թողնվել 1970 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 13:13-ին: Ի դեպ այդ ամսաթվի թվերի գումարը ևս տալիս է 13 թիվը /1+1+4+7+0=13/:
3. 1913 թվականանին՝ ամսի 13-ին ԱՄՆ-ի Մինեսսոտա նահանգում տեղի էր ունենում գոլֆի առաջնություն, որի ժամանակ ուժեղ անձրև սկսվեց և կայծակը հարվածեց այն ծառին, որի տակ կանգնած էին երկրպագուները: Նրանցից մեկը մահացավ, իսկ 5-ը ստացան այրվածքներ: ԱՅս դեպքը տեղի է ունեցել ամսի 13-ին, ժամը 13:13…
4. Ամերիկացի Բոբ Ռենֆրիի հետ ուրբաթ 13-ին տեղի են ունեցել 4 անհաջողություններ՝ նախ նա կոտրել է իր կողոսկրը, հետո ընկել է գետի մեջ, այնուհետև նրան հարվածել է մոռոցիկլը… այս ամենից հետո նա անցել է փակ ապակյա դռնի միջով:
5. 1972 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ուրբաթ, Անդերում վթար է տեղի ունեցել ուղևորատար ինֆնաթիռի հետ… բոլոր ուղևորները զոհվել են:
13 փաստ 13-ի մասին՝
1.Մայաները և ացտեկները 13-ը համարում էին սուրբ թիվ և չէին կապում մահի հետ: Ըստ նրանց՝ երկինքը բաժանված էր 13 մակարդակների, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր աստվածը:
2. Հիսուս Քրիստոսը եղել է Խորհրդավոր Ընթրիքի 13-րդ մասնակիցը, և հունարեն Քրիստոսի անունը գրվում է 13 տառերի միջոցով:
3. Չինաստանում 13-ը խորհրդանշում է դժվարություններ:
4. Ասում են, նա, ով առաջին կլքի այն սեղանը, որի շուրջ նստած է 13 հոգի, կմահանա մեկ տարվա ընթացքում:
5. Անգլերենում սատանայի դյուժինը ի սկզբանե կոչվում էր ՛հացթուխի դյուժին՛: Բանն այն է, որ հացթուխները նրանց, ովքեր գնում էին 12 հատ հաց 13-րդը տալիս էին անվճար:
6. ԱՄՆ-ում չկան 13 համարի ավտոբուսներ, 13-րդ շենք, 13-րդ հարկ, 13-րդ բնակարան,ամերիկյան ինքնաթիռներում չկա 13 համարի նստատեղ..
7. ԱՄՆ-ի զինանշանի արծվի մի թաթում կա ձիթապտղի ճյուղ, որն ունի 13 տերև և 13 ձիթապտուղ, մյուս թաթում՝ 13 նետ: Զինանշանի կենտրոնում կա մի վահան, որն ունի 13 կարմիր և սպիտակ զոլեր:Արծվի գլխավերևում կա 13 աստղ:
8. 13-րդ Տարո քարտը խորհրդանշում է մահը:
9. Սնահավատ ֆրանսիացիները, եթե ունենում են 13 հյուր, վարձում են հատուկ մարդու, որպեսզի նա դառնա 14-րդ հյուրը:
10. ԱՄՆ-ում և Ֆրանսիայում կան այսպես կոչված 13-ի ակումբներ: Ակումբի 13 մասնակիցները ամեն ամսվա 13-ին 13-րդ սենյակում են կազմակերպում են ճաշ 13 անձի համար: Մինչև այժմ այդ ակումբների անդամներից ոչ մեկի հետ արտասովոր դեպքեր տեղի չեն ունեցել:
11. Կա մի հիվանդություն՝ трискаидекафобия…. Այս հիվանդությամբ տառապող մարդիկ շատ են վախենում 13 թվից և դրա հետ կապված ամեն ինչից:
12. Ուրբաթ 13-ը համարվում է Հիսուսի տանջանքների օրը…այդ իսկ պատճառով քրիստոնեության մեջ 13-ը խորհրդանշում է դավաճանությունը:
13. 13-ը հաջորդում է 12-ը, որը համարվում է կատարյալ թիվ՝ աստվածային հավասարակշռության խորհրդանիշը: Այդ իսկ պատճառով 13-ը նոր պարբերաշրջանի սկիզբն է համարվում, որը խախտում է այն հավասարակշռությունը, որը ստացվել է 12-ի միջոցով:

Չնայած այս ամենին ես 13-ը համարում եմ հաջողակ թիվ…. Ծնվել եմ ամսի 13-ին, ուսանողական տոմսիս վերջին թիվը 13-ն է: Մինչև համալսարան ընդունվելը մտածում էի, որ եթե մատյանում լինեմ 13-րդը, ուրեմն ամեն ինչ շատ հաջող է ընթանալու ուսման մեջ.. և հենց այդպես էլ ստացվեց..առաջին կուրսում 13-րդն էի մատյանում ու մինչև այսօր սովորելու առումով ոչ մի խոչընդոտների չեմ հանդիպել: Իսկ ընդհանուր առմամբ կասեմ, որ պետք չէ վախենալ 13 թվից..դա ընդամենը սնահավատություն է: Եվ խորհուրդ կտամ միշտ հիշել ամերիկացի կինոդերասան Գրուչո Մարկսի խոսքը՝
՛՛13 человек за столом может быть несчастливым числом, если вы приготовили только 12 котлет՛՛😀

Մեկնաբանություններ (9) (+add yours?)

  1. ԷրևանիցԱնմիջապես.աշխարհիմամուլ.քոմ
    Aug 15, 2011 @ 04:44:30

    Իսկ  ես , որ իմացա Համահայկական խաղերի
    բացման ամսաթիվը, միանգամից մտածեցի, թե ոնց կարելիա ամսի 13 -ին, և ես նկատետել եմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն վախենում 13 — րդ օրվանից ինչպես կարգն է  ծնվել են 13-ին,  հետաքրքիր է խաղերի բացման օրը որոշողը որ օրն է ծնվել )))

    Պատասխանել

  2. Անի Սարգսյան
    Aug 15, 2011 @ 08:38:56

    :Ճ Դու փաստորեն հաստատ ամսի 13-ին չես ծնվել ….😀

    Պատասխանել

  3. ԷրևանիցԱնմիջապես.աշխարհիմամուլ.քոմ
    Aug 15, 2011 @ 09:10:04

    Բայց նայի եթե այդ թվի մասին  դատենք  քեզանով , ապա 13 թիվը ամեն դեպկում քո համար հենց առեղծվածային է դուրս գալին: Տես ինչքան բան 13-ովա քո մոտ, ես օրինակ ծնվելեմ 17 ու վերջ,  իմ կյանքում բացի դրանից ուրիշ ոչմի նշանավոր բան այդ թվանշանի հետ կապված տեղի չի ունեցել)))

    Պատասխանել

  4. Vahan Qalashyan
    Aug 15, 2011 @ 09:16:38

    Շատ հետաքրքիր էր Անի ջան..մեր մեջ ասած շնորհակալություն ինֆորմացիայի համար)))

    Պատասխանել

  5. Անի Սարգսյան
    Aug 15, 2011 @ 09:35:39

    այո այո…. ինձ համար շատ հաջողակ է… ճիշտ է, հնարավոր ա դա ներշնչելուց է, բայց դե ամեն դեպքում լավ թիվ է ինձ համար ))

    Պատասխանել

  6. Peto
    Aug 18, 2011 @ 19:59:48

    Iroq shat lav er grvac , u imast@ kap chuni , karevo2@ chisht er grvac, hachuyq staca menak kardaluc , chnayac vor informacian el chxangarec
    Shnorhakalutyun

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: