Ոչ պատահական պատահականություն

Երեկ նստած մտածում էի անցած 3 ուսանողական տարիների մասին,,, Մտածում էի, թե ինչքան շատ են փոխվել իմ կյանքը ու ես ընդհանրապես համալսարան ընդունվելուց հետո.. Շաաա՜տ-շատ…ու այդ րոպեին հիշեցի համալսրան ընտրելու, պարապելու ու ընդունվելու ամբողջ պրոցեսը: Էհհ… ես պիտի լրիվ ուրիշ տեղ հիմա սովորեի… 2007 թվականի ամռանը՝ հուլիսին, ես դեռ ուզում էի ընդունվեի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ…ու գիտեք ինչը փոխեց իմ դիրքորոշումը? Երևի հիմա ծիծաղալու կհնչի.. մեր ծանոթներից մեկի՝ իմ ուժերին կասկածանքով հավատալը,,, պատկերացնում եք իրա մի խոսքից ես որոշեցի տնտեսագետ դառնալ, ոչ թե նրա համար, որ շատ էի սիրում էդ մասնագիտությունը /այդ ժամանակ ես նույնիսկ գաղափար չունեի դրա մասին/, այլ որ ուղղակի ապացուցեմ, որ կարող եմ,,, ինձ նա կասկածանքով ասեց ՛՛Անի ջան լավ բաժին կա Համալսարանում,,Կառավարման բաժին.. կարա՞ս ընդունվես՛՛?????? Ու հարցական հայացքով նայում էր դեմքիս😀😀 Դե ոննց կարող էի ես ասել ՛՛Չէ, չեմ կարող՛՛… իհարկե պիտի ասեի, որ կարող եմ😀 Ասեցի ու կրակն ընկա,,, Նախ մեր դպրոցի մաթեմատիկայի դասատուն շաաատ վատն էր.. ու իրա պատճառով ես 7րդ դասարանից սկսած համարյա թե բան չէի սովորել էտ առարկայից… ու հիմա ես ունեի ընդամենը 8 ամիս 4 տարվա նյութը սովորելու համար😀 Ու հո մենակ մաթեմ չէի հանձնելու?? Պետք էր անգլերենն ու հայերենն էլ հասցնել 8 ամսվա ընթացքում լիարժեք սովորել,,,, Բայց դա ինձ էտքան էլ չէր անհանգստացնում, կարևորը՝ ապացուցելն էր….Ու տենց խելոք-խելոք, առանց դժգոհելու սկսեցի պարապել՝ ճարս ինչ?Հայոց գրականության ամբողջ նյութն էլ վերջին 9 օրվա ընթացքում եմ սովորել,,, Ուղղակի բախտս բերեց, որ դասախոսներս շաատ լավն էին ու նրանց շնորհիվ շատ չտվայտվեցի այդ 8 ամիսների ընթացքում,,Մոռացա ասեմ,,, մինչև դիմումս համալսարան տանելու օրը ես որոշել էի, որ պիտի անպայման ԵՊՀ ընդունվեի՝ Սև շենք,,,, Մեր համալսարանի տեղն էլ նույնիսկ չգիտեի,,, բայց այդ վերջին օրը մաթեմիս դասախոսին տեսա, ինքն էլ ասեց՝ ՛՛Անի ջան, Ժող ես չէ դիմում??՛՛ Ես էլ ասեցի ՝ ՛՛Չէ Համալսարան՛՛,,,, Ինքն էլ ասեց ՛՛Վաայ չէ, ոչ մի դեպքում… դիմի Ժող,,հաստատ շատ ավելի լավ կրթություն կստանաս՛՛,,,, ու տենց էկա տուն ու հաջորդ օրը վազեցի Ժող՝ դիմումս գրելու համար,,,😀 Ընդունվեցի,,, հենց իմ ուզած բաժինը,,, ապացուցեցի ու սիրտս տեղը ընկավ,,, ու հիմա շաաատ-շատ գոհ եմ, որ հենց էս մասնագիտությունն եմ ընտրել, որ հենց մեր հոսքում եմ սովորում ու որ սենց լավ ընկերուհիներ ունեմ,,,, բայց կարող էի չէ ասենք քննություններին մի սխալ քիչ անեի, ուրիշ միավորներ հավաքեի ու ուրիշ խումբ ընկնեի,,,, այդ ժամանակ լրիվ ուրիշ կլիներ իմ կյանքը, մտածելակերպը, ուրիշ ընկերուհիներ կունենայի,,, կամ էլ դեկանատի աշխատողը կարող էր չէ՞ իմ անունը գրեր մյուս խմբում,,,այդ դեպքում ես հնարավոր է լրիվ ուրիշ մարդ լինեի,,,,հնարավոր է չէ՞ այդ օրը ես իմ դասախոսին չհանդիպեի,,, ու գիտեք ինչ եմ մտածում,,երևի պատահականություն չէր, որ ամեն ինչ այսպես դասավորվեց,,, իմ՝ պահի տակ ընդունած որոշումները երևի պիտի անպայման լինեին,,, երևի պետք էր, որ ես այս ուղին ընտրեի,,, Չէ որ էսքան պատահականություն միանգամից չէր կարող լինել,,, Չգիտեմ,, ես ուղղակի կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը այս աշխարհ է գալիս որոշակի կոնկրետ նպատակով ու որոշակի առաքելությամբ,,, Դրա համար միիշտ հիշեք ՝ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ,, ՄԵՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՅՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՈՒՂՂԱԿԻ ՉԳԻՏԵՆՔ,,,

Մեկնաբանություններ (4) (+add yours?)

  1. Zaven
    Aug 01, 2011 @ 14:04:04

    Ան ջաան ես շաաատ ուրախ եմ որ դու քո ասած պատահական ընդունվեցիր ժող ու հենց քո բաժինը…Այլ դեպքում ես դժվար թե քեզ ճանաչեիի: Դե տոնց էլ շաաատ վատ կլիներ, որ քո նման ընկեր չունենայի )))

    Պատասխանել

  2. Անի Սարգսյան
    Aug 01, 2011 @ 14:22:06

    Զավ բա ես ինչքաաան ուրախ եմ,,,, եթե չընդունվեի, մեր marketingclubi երեխեքին չէի ճանաչի,,, էլ չասեմ իմ մյուս բոլոր ընկերներիս մասին,,, ու էս բլոգս ՀԱՍՏԱՏ չէր լինի ))))

    Պատասխանել

  3. Haytiko
    Aug 03, 2011 @ 22:48:26

    Մի փոքր ճշգրտում,,Մենք սովորաբար պատահականություն ենք անվանում այն իրադարձությունները,որոնք չենք կարող բացատրել,կամ էլ դեռ այնքան կյանքի փորձ ու գիտելիք չունենք,որ խելքին մոտ բացատրություն տանք :

    Պատասխանել

  4. Անի Սարգսյան
    Aug 04, 2011 @ 12:06:36

    Կարելի է և այդպես մեկնաբանել )

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: