Home Alone….

ԱԱԱ էլի գիշերվա 1000ն ա ու ես էլի քնած չեմ…. Ինչի եմ ես ամեն ինչ սիրում անել գիշերը?? Դաս անել, գիրք կարդալ, հեռուստացույց նայել…Էս իմ նորաթուխ բլոգում էլ իինչ գրել եմ, ամբողջը գիշերն է մտքիս եկել….Հաա լավ թեմայից չշեղվեմ..բայց մի ուրիշ պոստ աանպայման կնվիրեմ իմ՝ գիշերվա հանդեպ տածած սիրուն😀
Հիմա անդրադառնամ վերնագրին… դե ասեմ պոստս մեր փոքր ժամանակվա Один дома կինոյին չի վերաբերում,, ուղղակի արդեն երևի 10-11 օրա տանը մենակ եմ,,, Մամաս գնացել ա հանգստանալու, իսկ ես ազնիվ պիոների նման մնացել եմ այստեղ, որ գնամ պրակտիկայի ու հաշվետվությունս գրեմ,,,, Թե ասա ո՞ւմ էր դա պետք,, գնայիր, քո համար հանգստանայիր, հաշվետվությունդ էլ ոչ մի տեղ չէր փախչի,, հետո կգրեիր,,,,, Բայց դե как всегда ես նախընտրեցի տանջանքը😀 /երբ եմ խելք հավաքելու` ես էլ չգիտեմ/,,,
Բայց մյուս կողմից չեմ դժգոհում,,, տանը մենակ մնալը պարզվում ա շաաա՜տ հավես ա,,,,ու էս 10 օրվա մեջ ահագին նոր հատկանիշներ բացահայտեցի իմ մեջ, որոնք, կարծում էր, թե չունեի,,,Սկզբից մտածում էի, որ երևի կվախենամ, չեմ կարողանա, տխուր կլինի, կկարոտեմ,,,,Իհարկե իմ մենակ կյանքը ուղեկցվեց մի շարք փորձություններով,,,😀
Փորձություն 1. Հենց առաջին իսկ օրը քամուց մի քանի ծաղկաման էի կոտրելու,,,,նույնիսկ չգիտեմ այդտեղ իմ մեղքի բաժինը կար, թե՝ չէ. բայց ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ չկոտրվեցին,,,,ուղղակի ծաղկամաններից մեկի բույսը մի քիչ վնասվեց,, հույս ունեմ մամաս դա չի նկատի😀
Փորձություն 2. Այ էս մեկը նախորդից շատ ավելի բարդ էր… Մամաս շատ-շատ ա սիրում բույսեր.. ու էդ պատճառով մեր տանը անթիիվ-անհամար ծաղիկներ կան, որոնց պետք է ջրել ու խնամել,,,իսկ ես ծաղիկ խնամելուց այդքան էլ լավ չեմ,, ամեն օր սրտի թրթիռով էի ջրում ծաղիկները՝ ահով նայելով, որ հանկարծ որևէ մեկը չփչացնեմ,,,ու սրա հետ մեկտեղ պետք էր ուշադիր լինել, որ հանկարծ որևէ բույս չմոռանայի ջրել /ուղղակի շաատ-շատ են/,,, ու չնայած էս իմ աչալրջությանը ինձ հաջողվեց մի բույս չնկատել ,,ու մոտավորապես 5 օր չջրել,,, բայց իրան բան չեղավ.. իսկ մի ուրիշ ծաղիկ թոռոմեց… չնայած նրան, որ ամեն օր այն ջրում էի,,,
Փորձություն 3. Ուտելիք պատրաստել,,, ես պատրաստել շատ եմ սիրում.. բայց էս 10 օրերի ընթացքում հասկացա, որ սիրում եմ պատրաստել ուրիշների համար / երևի պետք էր խոհարար դառնալ😀 / ու հասկացա, որ ինձ էտքան էլ չեմ սիրում,, որովհետև նախընտրում էի դրսում սնվել… այս օրերի ընթացքում ես ինձ մարզից սովորելու եկած ուսանողի կարգավիճակում զգացի😀 Իհարկե դա շատ վատ է, ահհ մենակ մամաս չկարդա էս պոստս,,
Փորձություն 4 Ձմերուկ առնել,,, ավելի շուտ առնել չէ՝ համով ձմերուկ ընտրել….ուղղակի ես շաաատ-շատ եմ ձմերուկ սիրում ու չէի ուզում ինձ զրկել այդ հաճույքից,,,, մենակ ինձ տեսնեիք ձմերուկ ընտրելուց..աաաա դա պետք էր նկարել, որովետև բառերով չեմ կարող նակարագրել… խանութի վաճառողները զարմացած ինձ էին նայում, իսկ ես՝ զարմացած ու պրպտող հայացքով նայում էի ձմերուկներին😀 Ի վերջո ընտրեցի մեկին.. ու պարզվեց՝ լավ էլ համով էր ,,, նենց էի ուրախացել😀😀😀
Փորձություն 5. Չվախենալ,, չնայած իմ բուռն երևակայությանը ընդհանրապես չվախեցա,,,ինչից պիտի վախենայի ես էլ չգիտեմ,, ուղղակի էնքան էին սաղ ասում ՛՛բա չես վախում?՛՛, որ արդեն ես էլ էի ինձ տրամադրել, որ պիտի վախենամ😀
Փորձություն 6. Գիշերները շուտ քնել… սա ինձ չհաջողվեց հաղթահարել,,, ամեն օր ինձ խոսք էի տալիս, որ հաջորդ օրը հաստատ ժամ 12-ին քնելու եմ… բայց չէի քնում.. մի խոսքով այս փորձությունը մնաց չհաղթահարված😀
Փորձություն 7. Այս փորձությանը կենթարկվեմ ես վաղը՝ հավաքել տունը, այն բերել исходный վիճակի,,,դե տունը այդքան էլ չեմ խառնել իրար,,բայց դե ինչպես գիտեք՝ մամաների աչքից ոչինչ չի վրիպում,,,տեսնենք как я с этим справлюсь😀

Իսկ ընդհանուր առմամբ ես շատ գոհ եմ մենակ մնալուց, որովհետև նախ՝
1. Հաշվետվությունս համարյա ավարտեցի, մի քանի բան մնաց լրացնելու,
2. Ինձ մի քիչ մեծ զգացի /զարմանալի է չէ, որ 20 տարեկանում սենց բան եմ գրում😀 օօյ 20 չէ 19.. լավ 20 տարեկանից ինձ արդեն երևի մեծ կզգամ :D/
3. Սկսեցի կարդալ Մարկեսի ՛՛100 տարվա մենություն՛՛-ը… ուղղակի սազում էր 100 տարվա մենություն — 10 օրվա մենակություն😀 համադրությունը..
4. Ու թերևս ամենակարևորը՝ ինձ ապացուցեցի, որ ունեմ մի փոքր պատասխանատվության զգացում ու որ մենակ
не пропаду ,,,,
P.S. Լավ.. ես արդեն գնամ քնելու.. ինձ թարմ ուժեր են անհրաժեշտ, որպեսզի վաղը հաղթահարեմ Փորձություն 7-ը….😀

Մեկնաբանություններ (2) (+add yours?)

  1. Սյունե Սևադա
    Jul 24, 2011 @ 09:27:12

    Վաաաայ Ան մեռա :DDD Դեմք ես, շաաատ լավն էր… Քեզ “ուբոռկայում” հաջողություն, չվախենաս,դուխով…Շատ հավեսին էր,մի հատ էլ ապրե~ս :** )))

    Պատասխանել

  2. Անի Սարգսյան
    Jul 24, 2011 @ 16:46:33

    Մերսիի Սյունե ջան….. ՛Վռոձի՛ ես փորձությունն էլ անցա… մամաս եկավ նենց գոհ էր երևում😀 հուսանք հետո պռոմախներս չի գտնի հահահա😀😀😀

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: