Հայելու մենախոսությունը

-Անի ջան, էս զարթնեցի՞ր… Բարի լույսս……. Վաաայ-վայյյյ տեսել ես ժամը քանիսն ա…. էլի ուշացար դասից…. վսյո… վազի դասի, հերիքա մոտս կանգնես..հերրիիիքա վայ.. էս մի օրն էլ մի քսվի… Անի, չես լսում??? Գնաաա….

— Էկար Անի ջան? էս ամբողջ օրը ո՞ւր էիր…. էնքան մոտս չեկար քեզ կարոտեցի… ոնց ես, օրդ ոնց անցավ…. մի քիչ հոգնած ես երևում.. դեե գնա, գնա քնելու…բարի գիշեր

— Անի՞…. ինչ ուրախ ես այսօր երևում… ինչ-որ առիթ կա? Վաաաայ մոռացել էի… էսօր ծնունդդ ա…Շնորհավոր ԱՆԻ ջան…. ու որպես նվեր քեզ էսօր սիրուն ցույց կտամ…………………………. Անի՞.. ասեցինք սիրուն ցույց կտամ, չասեցինք մի ժամ դիմացս պտտվես…. Անի ջան գնաաա… հերիք ա… ընկերուհիներդ արդեն քեզ են սպասում… Մարդ էլ իրա ծնունդից ուշանա??

— Օյյ Անի… էս երևի սաղ երեկոն պարել ես.. խորհուրդ կտամ ինձ չմոտենաս….ավելի լավա գնա քնի հանգստացի…

— Անիիիիի…Անիիիիիի… զարթնի Անիիիի…ԱՆԻԻԻԻԻԻԻԻԻԻ …. հլը բացի աչքերդ….բացի ասեցի….փակ աչքերով դիմացս կանգնել ես որպես ինչ??? Ըհը դե հիմա մյուս աչքն էլ բացի…😀 Զգույշ չվախենաս…. բարի լույս քնկոոոտ… վազի դասի… արդեն 2-րդ ժամից ես ուշանում…. Այ թե դասախոսներդ իմանային, որ իմ պատճառով ես ուշանում… քեզ հաստատ դասի չէի թողնի😀

— Անի ջան..էս աչքերդ ինչի են կարմրել?…. հաաա էլի գիշերը չես քնել… տեղն ա քեզ, որ ասում եմ ժամանակին դաս արա չես լսում…. եթե մի անգամ էլ սենց աչքերով ինձ մոտենաս.. վերջ, կգնաս քեզ ուրիշ հայելի կգտնես… վերջիվերջո ինչքան ինձ կարելի ա վախեցնել?

— Անի՞…. էսօր քննության ես…. աաա էս օրերին ինձ վաբշե բանի տեղ չես դնում… մոտս չես գալիս… կարոտում էլ եմ քեզ…վայ-վայ, էլի սկսվեց պանիկադ… մի հատ հանգստացի ….հաստատ լավ ես հանձնելու քննությունդ… մի վախեցի… մի հատ քեզ հավաքի!!!! Սենց որ անհանգստանաս մատիտդ հաստատ կլղոզես,,, գոնե քսվելու ժամանակ մոռացի քննության մասին…. Այ ապրեսս,,,, վերջ.. էլի կարող ես վերհիշել պանիկադ😀

-Անի)))) Չէ չէ ինչ Անի… հիմա դու լրիվ Sunny էս… դեե ով հանձներ քննությունները ու չուրախանար…. Ապրես Անի ջան շնորհավոր… Հիմա մի ամբողջ ամառ ունես ինձ հետ անցկանելու😀

-Էլի էկար այ թիթիզ…. ինչ էիր դու առանց ինձ անելու… աա նոր շորիկ ես առել?.. դե լավ այսօր կարող ես երկաաար մոտս պտտվել… թույլ եմ տալիս….շորիկդ էլ բարով մաշես.. շատ սիրուն ա….

— Անիիիիիիիիիիիիիիիիիիիիիի… Անիիիի …էէ դե ինչի պիտի ես будильник-ություն էլ անեմ,,, ես ընդամենը հայելի եմ…. բայց դե էլի իմ էս տերը քնածա ու պրակտիկայիցա ուշանում,,,, հիմա ես ինչ անեմ իրա հետ…. ԱԱԱԱԱՆՆՆՆՆԻԻԻԻԻԻ…. վերջապես…. Աղջիկ ջան ինչքան պիտի քեզ կանչեմ… ??? գիտես չէ էլի ՈՒՇԱՆՈՒՄ ԵՍ,,,, Նառան քեզա սպասում.. շտապիիիիիի

-Եկար,, վաայ մենք հյուրեր էլ ունենք,,,, Բարև Նառա ջաաան.. քեզ վաղուուուց չէի տեսել… ոնց ես? ես ոնց ես սիրունացել…. Նառա??? հերիքա մազերդ դզմզես շաաատ լավա….հա լավ գնացեք ձեր հաշվետվությունը գրեք,, էսօր ձեզ էլ չեմ խանգարի…

— Վույյյ Ան ջան մի լացի.. սաղ լավ ա լինելու….. հլը շուտ մաքրի արցունքներդ.. ինձ չի սազում արցունքներ ցույց տալ.. ես քեզ միշտ պիտի ուրախ ցույց տամ Անի ջան.. դե վերջ.. գնա քնելու.. ԲԱՐԻ ԳԻՇԵՐ SUNNY ԱՆԻ ՋԱՆ….

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: