Տարբերվի՜ր….

Երկար ժամանակ էի մտածում՝ արժի էս թեմայով գրել, թե՝ չէ… Բայց դե ի վերջո որոշեցի գրել… մի տեսակ քանի գնում շատանում են մարդիկ, ովքեր ուղղակի կրկնում են մյուսների քայլերը.. իրանց երևի թվում ա, որ այդ կերպ իրենք ավելի հետաքրքիր են դառնում… չգիտեմ… շաբլոնիզմը, իմ կարծիքով, դարձել ա “հայկական երիտասարդական հիվանդություն”… Արդեն ձեզ հետ շփվելն էլ ա դառնում անհետաքրքիր…. մարդիկ իրենք իրենց համար հորինում են ինչ-որ մի կերպար կամ էլ ուղղակի ընտրում են մեկին ու ամեեեն կերպ փորձում են նմանվել այդ մեկին…անում են էն, ինչ նա է անում… փորձում են խոսել այնպես, ինչպես նա… ու հարց ա առաջանում “ինչի՞ համար”…ինչու եք մտածում, որ այդ մեկը ձեզանից ավելի լավն ա? Ինչի եք ձեզ թերագնահատում?…Եթե ուզում եք ավելի հետաքրքիր մարդ դառնալ, կարող եք աշխատել ինքներդ ձեր վրա, փորձել ազատվել բարդույթներից… բայց մի կրկնեք ուրիշներին… Ու չեք էլ հասկանում, որ ավելի շուտ ծիծաղ եք առաջացնում, քան հիացմունք… շատ արհեստական եք երևում….ձեր ամեն շարժում ու խոսք պարտադրված ու կեղծ է թվում…. Մի՞թե դա է ձեր ուզածը???
Ուղղակի հիշեք…. տիեզերքում եղած ամեն ինչ օրիգինալ է, ոչ մի բան երբեք նույն ձևով չի կրկնվում.. ու նույն կերպ էլ դուք եք օրիգինալ ու միակը ձեր տեսակի մեջ….այնպես որ մի փորձեք խախտել տիեզերական հավասարակշռությունը.. միևնույնն է դա ձեզ մոտ չի ստացվի 😀 => ՏԱՐԲԵՐՎԵ՜Ք !!!!!!!