Սպասում…

Ինչքան ժամանակ ենք մենք անցկացնում սպասելով… Երևի մեր կյանքի կեսը անցնում է սպասելով…. Սկզբից սպասում ենք, որ լույս աշխարհ գանք… հետո գնում ենք դպրոց ու անհամբեր սպասում ենք, թե երբ ենք մեծանալու….Դպրոցում վերջին մի տարին պարապում ենք ու սպասում ենք, թե երբ ենք համալսարան ընդունվելու, ուսանող դառնալու…Ընդունելության քննւթյունը հանձնելուց հետո սպասում ենք, որ իմանանք ինչ ենք ստացել…. այդ սպասելը երևի ամենադաժան սպասումներից մեկն ա… ուսանող ենք դառնում, սիրահարվում ենք..սկսում ենք սպասել մեկի զանգին կամ փողոցներում հայացքով փնտրում ենք ու սպասում ենք, որ ՛՛իրան՛՛ կտեսնենք…բանակում ծառայողները ամեն օր սպասում են, թե երբ ա այդ 2 տարին անցնելու, գնան տուն…Սպասում ենք շատ կարևոր զանգի..ու միշտ էտ զանգը շատ ուշ ա լինում..սպասած ամեն րոպեն մի դար ա տևում….ամեն նոր տարուն սպասում ենք հրաշքների….մտածում ենք, որ այդ տարում ամեն ինչ նորովի է լինելու…ամբողջ տարի սպասում ենք այդ հրաշքներին…էհհ….քննությունների ժամանակ սպասում ենք դրանց ավարտին ու ամառվան…. բլոգում գրելուց սպասում ենք, որ մուսան գա…. դեե պարզ ա, որ ինքը չի գալիս….😀 մեծանում ենք, երեխաներ ենք ունենում..ու կարելի է ասել կրկին ամեն ինչ նույն կերպ կրկնվում է….ծերանում ենք…. ու ինչքան էլ, որ ցավալի չհնչի..սպասում ենք մահվան….Չեմ հիշում ով էր ասել՝ ՛՛ԿՅԱՆՔԸ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՍՈՒՄ Է՛՛…. մի քիչ տխուր է հնչում.. բայց ինչ-որ տեղ ճիշտ ա….

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: