Վերջապես իմ ամառն էլ սկսվեց…..

Երևի վերնագիրը մի քիչ տարօրինակ ա հնչում, բայց էս մի ամիսը ինձ համար ամառ չէր, ձմեռ էլ չէր… Մի խոսքով անհասկանալի եղանակ էր, համ ցուրտ էր, համ շոգ էր… գիշերը ցերեկ էր, ցերեկն էլ էր ցերեկ…. Ոչ նորմալ քնում էի, մենակ հիշում եմ, որ չուզենալով առավոտ ժամը 6-ին զարթնում էի….. Ինձ մի կերպ ստիպում էի, որ գնայի էլի մի քանի բան սովորեի, կրկնեի…. Իհարկե այդ մի ամսվա ընթացքում ինձ թվում էր, որ դժողքը տեղափոխվել էր Երևան, մշտական բնակություն էր հաստատել այստեղ ու որ երբեք էլ հետ չէր գնալու, բայց հիմա մտածում եմ, որ էտ ամեն ինչը իրա հավես կողմերն էլ ուներ, որ առանց տենց էքստրեմալ պայմանների կյանքս ավելի քիչ հետաքրքիր կլիներ…. Ու որ մտածում եմ, որ էտ անցած րոպեները էլ կյանքում նույն ձևով չեն կրկնվի՝ տխրում եմ….Բայց դե ամեն դեպքում էս ամեն ինչը արդեն անցել ա… Ու մենակ մնացել են մի քիչ տանջահար, մի քիչ աղի արցունքներով լի ու ծիծաղալու հիշողություններ…..Ու հիմա արդեն ես 4-րդ կուրս եմ… Մնաց ընդամենը մի տարի, որ ես կարող եմ վայելել ուսանող լինելու հաճույքը….Էհհհ… Ոնց չեմ ուզում…. Էս վերջին տարին էնքան լավն էր, որ կուզենաի միշտ մնայի նույն կուրսում…. Նույնիսկ ՛բնօգտագործում՛ կոչվող սարսափը նորից անցնեի…:D
Ինչևէ ինչպես Հերակլիդեսն ա ասել ՛ամեն ինչ հոսում է՛, ամեն ինչ անցնում ա…ու էս էլ անցավ… Ու հիմա իիիիմ երազած ու վաղուց սպասված ԱՄԱՌՆ ԱԱԱԱԱ… Էնքան պլաններ ունեմ, էնքան բան եմ որոշել անել ու էնքաաաաաաաաաան մեծ սպասումներ ունեմ էս ամառվանից … ամեն ամառ ինձ թվում ա, որ հենց այդ ամառ մի հատ յուրօրինակ, անսպասելի ու շատ կարևոր փոփոխություն ա լինելու իմ կյանքում..Մինչև հիմա էտ յուրօրինակ բանը դեռ չի եղել… Բայց ես մանկական միամտությամբ էլի հավատում եմ ու սպասում եմ….Սպասում եմ երևի մենակ էտ սպասելու զգացումը ունենալու համար…. Չգիտեմ ուրիշների համար ոնց, բայց ինձ էտ մի տեսակ ուժ ա տալիս….
Լավ …. ես գնամ… աաանպայման խոսք եմ տալիս ՔԵԶ, բլոգ ջան, որ ինչ լինի կգրեմ…ու էլ սենց վատ տեր չեմ լինի քեզ համար…

Մեկնաբանություններ (2) (+add yours?)

  1. Zaven
    Jun 25, 2011 @ 21:30:58

    Ես ամառը չեմ սիրում (((Բայց նենց լավ ես գրել, որ ուզում եմ սիրեմ )))

    Պատասխանել

  2. Անի Սարգսյան
    Jun 26, 2011 @ 12:18:57

    Զավ..ոնց կարելի ա ամառը չսիրել???? Իմ ամենասիրելի եղանակն ա))

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: