2 հանդիպում….

Արդեն քանի օր ա որոշում եմ գրեմ ու չի ստացվում… Էն ժամանակ երբ ասում էին ՛՛մուսաս չի գալիս՛՛ չէի հավատում.. Ասում էի էտ մուսան ինչ ա որ գա կամ չգա… Ու հիմա հասկանում եմ, որ իրոք էտ մուսան կա ու հիմա իմ մուսան наглым образом չի գալիս… Էտ էլ հերիք չի՝ տրամադրությունս էլ ա կորել….Տեսնես ո՞ւր են գնացել.. Երևի ինձնից նեղացել են ու մի տեղ party իրար հետ անում😀
Լավ, ամեն դեպքում ես կգրեմ, որ իրանց ապացուցեմ, որ առանց իրանց էլ կստացվի մի բան…
Էս մի քանի օրվա ընթացքում 2 շատ հետաքրքիր հանդիպման մասնակցեցի… Երևի մի տարի առաջ մտքվս էլ չէր անցնի, որ ես ներկա կգտնվեմ այդպիսի հանդիպումների:
Առաջին հանդիպում 2 օր առաջ էր.. Կազմակերպել էր ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Սկզբից նույնիսկ զարմացել էի, որ մասնակցում եմ այդ հանդիպմանը, որովհետև հրավիրված էին տարբեր ոլորտների գիտնականններ.. Քննարկումը վերաբերում էր գիտության ոլորտի խնդիրներին… Ինձ շատ հետաքրքիր էր այն առումով, որ, լինելով ուսանող, հաճախ եմ շփվում գիտությամբ զբաղվող մարդկանց հետ (դեե բոլոր դասախոսները минимум գիտությունների թեկնածու են).. Բայց գիտության ոլորտի խնդիրներին ընդհանրապես ծանոթ չէի, այսինքն մենակ կարող էի պատկերացնել, թե ինչ խնդիրներ կարող են լինել… Հանդիպման ընթացքում բազմաթիվ առաջարկություններ հնչեցին.. Դրանցից մի մասը, իմ կարծիքով, այդքան էլ իրատեսական չէին, սակայն ընդհանուր առմամբ կատարված առաջարկությունները եթե կյանքի կոչվեն, կկարողանանք գոնե մի փոքրիկ քայլով մոտենալ ՛՛գիտելիքահենք տնտեսություն՛՛ ստեղծելու նպատակին: Ուուու.. ամենակարևորը… այդ հանդիպման արդյունում ես հասկացա, թե ինչքաա՜ն են ֆիզիկոսները և ընդհանրապես ֆիզիկայով զբաղվող անձինք նվիրված իրենց մասնագիտությանը…. Ինչը չի կարելի ասել տնտեսագետների մասին… Երևի հենց դա է պատճառը, որ ֆիզիկոսները շաաատ են կարևորում ֆիզիկան (հատկապես տեսական ֆիզիկան😀 )և մյուս բոլոր գիտություններին նայում են վերևից….(((
Մյուս հանդիպումը, որին ես մասնակցեցի կայացավ այսօր.. Հանդիպումը կազմակերվել էր marketingclub-ի կողմից… Այս անգամ հյուր էր էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Հանդիպումը նվիրված էր պետական մակարդակում իրականացվող ոչ առևտրային մարքեթինգին, ինչպես նաև սոցիալական ցանցերի և ընդհանրապես համացանցի տեղին և դերին տնտեսության մեջ… Նախարարի խոսքերից ես եկա այն եզրակացության, որ նա այդքան էլ չի կարևորում ոչ առևտրային մարքեթինգը: Նախարար իր խոսքւմ նշեց, որ մարքեթինգ պետք է իրականացնեն և իրականացնում են առևտրային կազմակերպությունները, իսկ պետությունը պետք է զբաղվի այլ հարցերով… Ես այդքան էլ համաձայն չեմ նրա հետ, բաայց դե… դա միայն իմ ուսանողական միամիտ կարծիքն է 😀 Հանդիպմանը մասնկացում էին տարբեր բուհերից ուսանողներ և հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը և տնտեսության ներկայիս վիճակին…. Ինձ համար շատ կարևոր և հետաքրքիր հանդիպում էր.., մանավանդ, որ պիտի հոդված գրեմ ՛՛ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացման ուղիները՛՛…Ու քանի օր ա ինձ համոզում եմ, որ գրեմ չի ստացվում…. Նախարարի հետ հանդիպման ընթացքում ստացված ինֆորամացիան ինձ թվում է օգտակար կլինի, որ ես наконец-то գրեմ հոդվածը…Կուզեի, որ տնտեսությանը վերաբերող քննարկումներ ավելի շատ կազմակերպվեն…..
P.S. Տեսար մուսա ջան, որ առանց քեզ էլ ա հնարավոր մի բան գրել … դրա համար շուուուտ վերցնում ես տրամադրությանս ու իրար հետ մեղայականով հետ եք գալիս…😀 ՍՊԱՍՈՒՄ ԵՄ!!!!

Մեկնաբանություններ (3) (+add yours?)

  1. Նունե Արզումանյան
    May 08, 2011 @ 06:30:25

    🙂 Իմ միամիտ ուսանողական կարծիքն էլ նախարարի մարքեթինգային պատկերացումների հետ… մեղմ ասած… համաձայն չի😀

    Պատասխանել

  2. Անի Սարգսյան
    May 08, 2011 @ 15:03:22

    Ոչինչ Նուն ջան կմեծանանք կխելոքանանք…..😀

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: