Ֆուտուրիստական կանխատեսումներ

՛՛Ֆուտուրիզմ՛՛ հասկացության և ֆուտուրիստական հոսանքի հիմնադիրն է համարվում իտալացի բանաստեղծ Ֆիլիպպո Մարինետտին: 1909թ-ի փետրվարի 20-ին ՛՛Ֆիգարո՛՛ թերթում տպագրվեց Մարինետտիի ՛՛Ֆուտուրիզմի մանիֆեստ՛՛ հոդվածը: Այն ենթադրում է ապագայի պաշտամունք և ներկայում անցյալի փնովում:
1912թ-ին Փարիզում տեղի ունեցավ ֆուտուրիստ նկարիչների առաջին ցուցահանդեսը: Բացի Մարինետտիից ֆուտուրիզմի կամ ապագայաբանության հիմնադիրներ են համարվում Կարլո Կարրան, Ջինո Սևերինի և ուրիշներ…
Ներկայումս ապագայաբանական կանխատեսումները իրենցից ներկայացնում են հաշվարկների վրա հիմնված կանխատեսումներ ապագայում տեղի ունենալիք երևույթների մասին: Ահա այդպիսի կանխատեսումներից մի քանիսը՝

Կանխատեսվում է, որ 2012թ-ին ավելի քան 2մլրդ մարդ կօգտվի անսահմանափակ, լայնաշերտ 1մբիթ/վրկ արագությամբ ինտերնետից, և նրանցից մեծ մասը կօգտվի դրանից հեռախոսների և այլ շարժական սարքերի միջոցով:

2020թ-ին զբոսաշրջիկների թիվը կհասնի 1.6 մլրդի: Չինաստանը կդառնա զբոսաշրջության ամենամեծ կենտրոններից մեկը:

Այսօր աշխարհի խոշորագույն 600 քաղաքներում բնակվում է աշխարհի բնակչության 1/5-ը և արտադրում են համաշխարհային համախառն արդյունքի 60%-ը: Կանխատեսվում է, որ 2025թ-ին կրկին խոշորագույն քազաքաին կենտրոններում կարտադրվի համաշխարհային համախառն արդյունքի 60%-ը, սակայն կփոխվի այդ քաղաքների կազմը: Մինչև 2025թ-ը 136 նոր քաղաքներ կմտնեն խոշորագույն 600 քաղաքների կազմի մեջ՝ բոլորն էլ զարգացող երկրներից: Մասնավորապես՝ 100-ը Չինաստանից, Հնդկաստանից 13-ը, Լատինական Ամերիկայից 8-ը:
2007-2025թթ խոշորագույն քաղաքների գումարային ՀՆԱ-ն կավելանա 35տրլն ԱՄՆ դոլարով:

2030թ-ին ուրբանիզացիայի մակարդակը կանցնի 60%-ը: Դա ավելի կվատթարացնի շրջակա միջավայրի առանց այն էլ վատ վիճակը: Համաճարակները սովորական երևույթ կդառնան՝ պայմանավորված գերխիտ բնակեցված շրջանների առկայությամբ և վատ սանիտարահիգիենիկ պայմաններով: Գլոբալ տաքացումը կարագանա՝ պայմանավորված ածխաթթու գազի գերարտադրությամբ և այն կլանող բույսերի պակասով:

2030թ-ին աշխարհի 83%-ը կլինի էլեկտրիֆիկացված: Սակայն աղքատացած շատ տարածքներ, ինչպիսիք են Սահարայի հարավային շրջանները դեռևս կունենան էլեկտրիֆիկացման ցածր աստիճան:

2020-30թթ աղտոտումը էապես կվնասի Հնդկաստանի, Չինաստանի և այլ զարգացող երկրների տնտեսությունները: Այստեղ սովորական երևույթ կդառնան թթվային անձրևները, անտառների համատարած ոչնչացումը և շրջական միջավայրի գերաղտոտումը:

2050թ-ին թվային տվյալները կչափվեն յոտաբայտերով: 1յբ = 1 սեպտիլիոն բայտի: Դա մի թիվ է, որը ունի 24 հատ 0: Դա հնարավորություն կստեղծի համակարգչում պահպանել մարդու կյանքի յուրաքանչյուր վայրկյան:(Ինչ հավեսաաաաա՜աաաա)

P.S. Սրանք ընդամենը կանխատեսումներ են, սակայն հաշվի առնելով այն, որ 90-ական թվականներին կատարված կանխատեսումները իրականացել են, ակամայից հավատում եմ, որ սրանք էլ մի օր կիրականան:

1 Comment (+add yours?)

  1. Հայկ
    Dec 31, 2011 @ 10:22:17

    համենայնդեպս հետաքրքիր էր,,,,,

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: