Հետադարձ հայացք…

ԵՍ ՎԵՐԱԴԱՐՁԱ…. Դե չէի գնացել ուղղակի մի ամիս ա քննություններ էին, ահավոր էր.. Ոնց որ մարդ չլինեի😀 Դարձել էի գիշերները չքնող հիշող սարք😀 Ու բավականին հաճելի է պատկերացնել, որ թեկուզ ժամանակավորապես, բայց այդ ամենը ավարտվել է: Հիմա մի քիչ պատմեմ թե ոնց եղավ, ինչ եղավ … Նախ ասել ես էնքաա՜ան ծույլիկ եմ, որ մինչև էն ամենավերջին срок-ը չի գալիս ես սովորելու մասին չեմ էլ մտածում: ԲԱՅՑ վերջում իիիինչ էլ լինի սովորում եմ… Մի տեսակ չի ստացվում չսովորել((( Կամ գոնե վատ սովորել😀 Ու այս անգամվա քննություններին պատրաստվելս ես նամնացնում էի թատրոնի…

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ 1…Անձնակազմի կառավարում: Սա կատակերգական ոճի քննություն էր.. Այս օրը ես նույնիսկ չէի էլ պատկերացնում թե մեզ ինչեր են սպասվում: Ահագին ժամանակ կար պատրաստվելու նյութն էլ քիչ էր… ու թեստային չէր:Կարելի է ասել 2011 թվականին ուղեղս տանջանքների ենթարկելու առաջին փորձն էր::D Շատ հանգիստ հանձնեցինք ուղղակի մինչև հիմա դեռ չգիտենք, թե ինչ ենք ստացել…..:D

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ 2… Միկրոէկոնոմիկա: Անձնակազմի կառավարման քննությունից ընդամենը 2 օր հետո էր… Սա ավելի դրամատիկ ոճի մեջ էր… Ժամանակը շաաատ ավելի քիչ էր + թեստային էր+ լիիիքը կարդալու նյութեր, անհասկանալի ձեռագրով գրված լեկցիաներ…Այս քննությանը պատրաստվելիս փորձության ենթարկվեց ոչ միայն հիշողությունս, այլև տեսողությունս և նյարդային համակարգս… Մենք նույնիսկ նորմալ չգիտեինք, թե որ թեմաներ են ընդգրկված քննության մեջ: Բայց ի զարմանս ինձ քննությունը բավականին հեշտ էր ու ինձ հաջողվեց 30 ստանալ ……

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ 3…. Մենեջմենթ: Այս քննությունից սկսած արդեն կորավ ապրելու ցանկությունս…Կարելի է ասել, սա միակ առարկան էր, որը ընթացքում նորմալ սովորել էի…. Բաաայց պարզվեց, որ նորմալ սովորելը անգիր անելուց շատ ա տարբերվում… Վերջին օրը իմացանք, որ պետք էր բոլոր դասակարգումները անգիր հիշել… Էտ էլ ինձ համար բավականին բարդ պրոցես ա… Ես ու անգիր սովորելը, ոնց որ ORANGE-ը ու գերարագ ինտեռնետը😀 ԱՅդ գիշեր համարյա թե չքնեցի, միի կերպ սաղ հիշեցի.. Բայց էտ քննությունից շատ էի անհանգստանում դե որովհետև ոնց էլ չլինի ապագա մասնագւտությունս ա ու վատ ա վատ հանձնել… Քննության մտնելուց առաջ բացարձակ ոչինչ չէի հիշում((( Բայց դե էլի 30 ստացա😀

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ 4…. Ֆինանսներ: Էս առարկան շատ եմ սիրում: Շատ պրակտիկ առարկայա ու դասախոսն էլ շատ լավն ա: Բայց դե ժանանակը էլի շատ քիչ էր… Սկի քնելու մասին չէի էլ մտածում.. Պարապելու ընթացքում հասկացա, որ այդ առարկայի հանդեպ սերս կամաց-կամաց մարում է…. Առավոտյան քննությունից առաջ էլի մի քանի անգամ կրկնեցի.. Բայց ահավոր էր… Էտ օրն էլ անձրև էր գալիս, ցուրտ էր…Մի խոսքով շատ տհաճ օր էր.. Ու ամնեածիծաղելին էն ա, որ քննության գնալիս փոխանակ մտածեմ ինչ եմ հիշում, ինչ՝ չէ մտածում էի, թե բլոգումս ինչ կարելի ա գրել:D 29 ստացա.. ու հասկացա, որ քննությունից առաջ ավելի լավ է քնել😀

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ 5…. Բնօգտագործում!!!!!! Այ այստեղ սկսվեց Ադանայի ողբը….. Էս առարկային պատրաստվելիս ես հասկացա, որ նախորդ բոլոր քննությունները ամենահեշտն էին բոլոր հնարավոր քննություներից…. Նույնիսկ հիմա, որ լսում եմ այդ առարկայի անվանումը, մարմնովս սարսուռ է անցնում… Էտ ինչ էր… Նախ Էտ ինչ տերմիններ էին՝ կոագուլում, փոշեոսիչ, սառնագենտ, ֆլոտացում, ռեկուլտիվացում… Բռռռ…. УЖАС…. Քննությանը պատրաստվելիս մի 20 անգամ ինձնից հիասթափվեցի, որովհետև իմ՝ գոնե ինչ-որ բան հասկանալու բոլոր փորձերը ավարտվում էին անհաջողությամբ…. այդ օրերը երբեք էլ չեմ ուզի կրկնվեն.. Երևի իմ կյանքի ամենադաժան ապրումներն էին դրանք…. Այդ օրերի ընթացքում էնքան էի կարդացել, որ բառերը սաղ իրար էի խառնում, աչքերս ու գլուխս ցավում էին, մնում էր ուշքս գնար для полного комплекта…Դե սովորությանս համաձայն էլի համարյա չքնեցի… Քննությանը մտնելուց առաջ ամեն սպասած րոպեն մի դար էր տևում…Ի վերջո մտանք քննության…Ավելի լավ է չմտնեինք… Ուսանողականի կոդը հավաքելուց զգացի, որ ձեռքս դողում էր…:D Իսկ թեստի ամեն հարցը կարդալուց հետո քիչ էր մնում լացեի… Ոնց որ հատուկ նենց արած լինեին, որ սաղ շփոթեիր… Հազիվ լրացրեցի էտ թեստը.. Համարյա հարց չկար, որ ես 100%-ով վստահ լինեի, որ ճիշտ եմ նշել… Ահասարսուռ, սարսափահար, վախելով (ու նմանատիպ այլ բառերաբար :D) սեղմեցի ԱՎԱՐՏԵԼ ԹԵՍՏԸ… ոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոնննննննննննննննննննննննննցցցցցցցցցցցցցցցցցց????? էս երևի թվումա….. տեսողական խաբկանք ա ……………………..28?ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Աչքերիս չէի հավատում…… Անհավանական գնահատական էր ինձ համար…Ուրախությանս չափ չկար… Ուղղակի այն երկար չտևեց, որովհետև քունս ահավոր տանում էր…. Ոնց որ выжатый лимон լինեի….:D

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ 6: Ինչպես մեր դասախոսն է ասում ՖիլիսոՖայություն😀 Այսինքն՝ փիլիսոփայություն….. Դե արդեն հասկանում եք, որ բնօգտագործումից հետո բոլոր առարկաները խաղ ու պար էին… Շատ հեշտ ու շատ հաճելի առարկա է… Էնքաաան հավեսով եմ պարապել, զարմացել էի😀 Ու էնքան ուրախ էի, որ էս քննությունը վերջում ա, որովհետև Շոպենհաուերի ու Նիցշեի հայացքներին ծանոթանալով՝ հասկացա, որ եթե դրանց ես բնօգտագործում պարապելու ժամանակ ծանոթ լինեի, հնարավոր է, որ հիմա ուրիշ տեղ լինեի😀 Քննություն էլ շատ հեշտ էր պարզ, առանց ոչ մի подвох-ի…:D 30 ստացա….. )

Հիմա արդեն վայելում եմ հանգիստս………………. ԻՆՉ ԼԱՎ Ա….. ԵՐԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ը ՈՒՇԱՆԱ ՄԻ ՔԻՉ….. ԵՐԱՆԻ ԳԱՐՈՒՆԸ ՉԼՔԻ ԻՆՁ……:D ԵՐԱՆԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՐՉԵՆ ԱՆՀԵՏ ՈՒ ՄԵՐ ՆՅԱՐԴԵՐԸ ՊԱՀՊԱՆԵՆ……

Մեկնաբանություններ (2) (+add yours?)

  1. Նունե Արզումանյան
    May 04, 2011 @ 15:06:59

    Ան ջաաան, շնորհավորում եմ😀 Երանի քեզ🙂

    Պատասխանել

  2. Անի Սարգսյան
    May 04, 2011 @ 15:50:11

    😀 Եհհհ ափսոս կարճ ա տևելու էտ երանին 😀

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: