Ինչպես են դիմավորում ՆՈՐ ՏԱՐԻՆ տարբեր երկրներում…

Ինչպես գիտենք Նոր տարին բոլոր հայերի ու նաև իմ ամենասիրելի տոներից է: Այս տարի Նոր տարվա ավանդական պատրաստությունների ժամանակ /ինչը ես չեմ սիրում/ մտածում էի, թե արդյոք մյուս երկրներում էլ է Նոր տարին համարվում “խոզի բդի” :D տոն:Ու պարզվում է, որ դա այդքան էլ այպես չէ….՝
Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ ավանդության այդ գիշեր կախարդական ավելի վրա գալիս է Ձմեռ Տատիկը :D ՝ Լա Բեֆանան, մտնում է այն սենյակները, որտեղ քնած են երեխաները և նրանց գուլպաների մեջ դնում է նվերները: Իսկ այն երեխաներին, ովքեր դասերը լավ չեն սովորել կամ իրենց վատ են պահել, Լա Բեֆանան նվերի փոխարեն բերում է ածուխ կամ մի բուռ մոխիր:
Իտալական Ձմեռ Պապիկը Բաբբո Նատալեն է: Իտալացիները գտնում են, որ Ամանորին պետք է ազատվել բոլոր հին և անպետք իրերից:Այդ պատճառով Ամանորի գիշերը իտալացիները պատուհանից դուրս են նետում իրենց բոլոր հին իրերը՝ հին արդուկներ, ծաղկամաններ, աթոռներ, կոշիկներ… /պատկերացնում եք մեկը այդ գիշերը որոշի գնա դուրս՝ ման գալու :D /: Համարվում է, որ որքան շատ բան թափես, այդքան ավելի հարուստ կլինես նոր տարում: Ամանորյա իտալական սեղանին պարտադիր պետք լինի ընկույզ, ոսպ և խաղող, որոնք խորհրդանշում են երկարակեցություն, առողջություն և բարեկեցություն:Իտալիայում կա նաև այսպիսի ավանդույթ. հունվարի 1-ի առավոտյան պետք է աղբյուրից ջուր բերել տուն: Իտալացիներն ասում են, որ եթե ընկերների համար ոչ մի նվեր չես պատրաստել, պետք է նրանց նվիրել ջուր և ձիթապտղի ճյուղ: Համարվում է, որ դա երջանկություն կբերի:
Էկվադորում կեսգիշերին “այրիների լացի” ներքո վառում են տիկնիկներ: Սովորաբար որպես այրի հանդես են գալիս տղամարդիկ, ովքեր հագնում են կանացի զգեստներ և կեղծամներ: Նրանք, ովքեր ուզում են ամբողջ տարի ճանապարհորդել, պետք է ժամացույցի 12 հարվածի ընթացքում ճամպրուկով կամ մեծ պայուսակով վազվզի տան մեջ /ես շատ կուզեի մի անգամ Նոր տարին Էկվադորում դիմավորեի :D /: Էկվադորում, ըստ ավանդույթի, եթե նոր տարում ուզում ես հարուստ լինես, ապա ժամացույցի 12 հարվածների ընթացքում պետք է հագնես դեղին գույնի ներքնազգեստ, իսկ եթե երջանկություն ես ուզում, ապա դեղին ներքնազգեստի փոխարեն պետք է հագնել կարմիր ներքնազգեստ: Որպեսզի ազատվեն բոլոր տխուր միջադեպերից, որոնք եղել են հին տարում, էկվադորցիները պատուհանից դուրս են գցում ջրով բաժակ՝ կարծելով, որ այպես բոլոր վատ միջադեպերը փշրվում և մնում են նախորդ տարում:
Մեծ Բրիտանիայում Նոր տարվա գալուստի մասին ազդարարում է զանգը: Ուղիղ ժամը 12-ին զանգերը սկսում են բարձր ղողանջել: Այդ ընթացքում սիրահար զույգերը նոր տարում չբանժանվելու համար, պետք է համբուրվեն կախարդական համարվող омела ծառի տակ: Երեխաները քնելուց առաջ սեղանին դնում ափսեներ, որպեսզի Սանտա Կլաուսը նվերները դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ չորացած խոտ են դնում, Սանտայի էշի համար: :D
Բրիտանացիները ամանորյա սեղանին դնում են հնդկահավ և տապակած կարտոֆիլ, բրյուսելյան կաղամբ, մսով կարկանդակ, պուդինգ, քաղցրավենիք և մրգեր: Նաև բրիտանացիները զանգի առաջին հարվածից հետո բացում են տան ետևի դուռը, որպեսզի հին տարին գնա, իսկ վերջին հարվածի հետո բացում են տան պատուհանները և դիմացի դուռը, որպեսզի նոր տարին մտնի իրենց տուն:
Շոտլանդիայում Ամանորը կոչվում է ՛՛Խոգմանի՛՛: Տոնը դիմավորում են շոտլադացի Ռոբերտ Բերնսի երգը երգելով: Ըստ ավանդույթի ամանորի գիշերը շոտլանդացիները այրում են տակառներ, այդ կերպ այրելով հին տարին և տեղ ազատելով նոր տարվա համար: Նրանք համարում են, որ այն մարդուց, ով առաջինն է մտնում նոր տարում իրենց տուն, կախված է իրենց ընտանիքի երջանկությունը և դժբախտությունը եկող տարում: Ըստ շոտլանդացիների, մեծ երջանկություն է բերում մուգ մազերով և նվերներով տուն մտնող տղամարդը: Տոներին նախաճաշին ուտում են պուդդինգ և հատուկ տեսակի պանիր, ճաշին՝ եփած բադի միս և խնձորով կարկանդակ: Հյուրերը իրենց հետ անպայման պետք է բերեն մի կտոր ածուխ, որպեսզի այն գցեն ամանորյա բուխարու մեջ: Ուղիղ կեսգիշերին բացվում են բոլոր դռները, որպեսզի նոր տարին մտնի տուն /ինձ էս ավանդույթը դուրա գալիս.. երևի եկող տարի մենք էլ այդպես անենք /
Կոլումբիայում կազմակերպվում է դիմակահանդես, որի գլխավոր հերոսը ՀԻՆ տարին է: Նա շրջում է փողոցներով և երեխաներին վախենալու հեքիաթներ է պատմում: Կոլումբիական Ձմեռ պապը Պապա Պասկուալեն է:Նոր տարվա նախաշեմին երկրում տեղի է ունենում տիկնիկների ՛՛զորահանդես՛՛ :D /մեր լեզվով ասած՝ парад/. հազարավոր ծաղրածուների, վհուկների և այլ հեքիաթային հերոսների տիկնիկներ դրվում են մեքենաների վրա, որոնք անցնում են Կոլումբիայի մայրաքաղաքի ամենահին թաղամասով՝ Կանդելարիայով, և հեռանում են քաղաքից՝ իրենց հետ տանելով հին տարին:
Վիետնամում Նոր տարին համարվում է գարնան տոն: Բոլոր տներում պետք է լինեն նոր տարվա խորհրդանիշ համարվող ծաղկած դեղձենու ճյուղեր: Այստեղ նոր տարին նշվում է հունվարի 21-ից փետրվարի 19-ը ընկած միջակայքում որևէ մի օր, երբ այստեղ սկսվում է վաղ գարունը: Տոնական սեղանի պարտադիր ատրիբուտ են համարվում ծաղկեփնջերը: Մթնշաղին Վյետնամի փողոցներում և այգիներում խարույկ է վառվում և ընտանիքները հավաքվում են այդտեղ: Ածուխների վրա պատրաստվում են տոնական ուտելիք, որը պարտադիր պետք է բրնձից լինի: Այդ գիշեր բոլորը ներում են միմյանց, մոռանում են բոլոր վեճերը: Վյետնամցիները համարում են, որ յուրաքանչյուրի մեջ Աստված է ապրում, ով ամանորի գիշերը գնում է երկինք և պատմում է, թե ինչպես է նա անցկացրել անցնող տարին: /Բայց էս վյետնամցիներն էլ են հավես նշում, դուրս էկավ:/
Նեպալում Նոր տարին նշում են արևածագին: Մինչ այդ՝ գիշերը, նեպալաբնակները :D մեծ խարույկ են վառում և դրա մեջ են նետում հին, անպետք իրերը: Իսկ հաջորդ օրը սկսվում է ՛Ներկերի տոնը՛: Մարդիկ իրենց մարմնի վրա տարբեր նախշեր են նկարում և սկսում են փողոցներում այդպես պարել և երգել /ինձ էս ավանդույթը հին հնդկական ցեղերի պարերը հիշացրեց/:
Կուբայում նոր տարվա տոնը կոչվում է ՛՛Թագավորների տոն՛՛: Իրանք միանգամից 3 հատ Ձմեռ պապիկ ունեն՝ Բալտասարը, Գասպարը /փաստորեն նույնիսկ Կուբայում հայ կա՝ թեկուզ Ձմեռ պապիկի կերպարանքով/ և Մելչորը: Երեխաները նրանց նամակներ են գրում, որտեղ նշում են, թե ինչ նվերներ են ուզում նրանցից ստանալ: Ամանորի նախօրեին կուբացիները տան եղած բոլոր ամանների մեջ ջուր են լցնում և ուղիղ ժամը 12-ին սկսում են այդ ջուրը պատուհանից դուրս թափել: Ու նաև պետք է ուղիղ ժամը 12-ին ուտել 12 հատ խաղողի հատիկ, ինչը նշանակում է, որ հաջողությունը և բարեկեցությունը կուղեկցի ուտողին :D եկող տարվա բոլոր 12 ամիսներին: /տեսնե ոնց են հասցնում հա՛մ ջուրը թափել, համ էլ միաժամանակ խաղող ուտել :D /:
Ճապոնիայում երեխաները նոր տարին դիմավորում են նոր հագուստով: Ըստ ավանդույթի դա առողջություն և երջանկություն է բերում նոր տարում: Այստեղ Նոր տարվա գալուստի մասին ազդարարում են զանգերի 108 հարվածը: Այդ հարվածները ոչնչացնում են մարդկանց 6 արատները՝ ագահություն, չարություն, հիմարություն, թեթևամտություն, անվճռականություն, նախանձություն: Սրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարատեսակ / 18 * 6= 108 /: Նոր տարվա առաջին վայրկյաններին պետք է ծիծաղել, քանի որ դա հաջողություն է բերում: Եվ որպեսզի այդ հաջողությունը տուն գա, ճապոնացիները տան մուտքի դուռը զարդարում են բամբուկի, կեչու և սալորի ճյուղերով: Բամբուկը խորհրդանշում է նվիրվածությունը, կեչին՝ երկարակեցությունը, սալորը՝ սերը կյանքի հանդեպ:Տոնական սեղանին դրվում է մակարոն, որը երկարակեցության խորհրդանիշն է, բրինձ՝ լիության խորհրդանիշն է, լոբի՝ առողջության խորհրդանիշն է: Բոլոր տներում պարտադիր պատրաստվում է բրնձի ալյուրից հաց: Հաջորդ առավոտյան բոլորը դուրս են գալիս փողոցներ և արևի առաջին շողերի հետ իրար են նվիրում տարբեր նվերներ: Ճապոնական Ձմեռ պապիկի անունն է Սեգացու-սան, ինչը թարգմանաբար նշանակում է ՛՛պարոոն Նոր տարի՛՛: Ամենամոդայիկ ամանորյա աքսեսուարը փոցխն է :D : Յուրաքանչյուր ճապոնացի համարում է, որ իր մոտ պետք է ունենա փոցխ, որի միջոցով նա կկարողանա փորել գտնել իր երջանկությունը: Փոցխերը պատրաստվում են բամբուկից 10սմ-ից մինչև 1,5 մետր երկարությամբ ու դրանք դնում են իրենց տանը: Զարդարում են փոցխերը տարբեր նկարներով և թալիսմաններով: /պատկերացնում եք Հայաստանում մեկը տոնածառի տեղը փոցխ դնի :D /:
Ու էս ամեն ինչից հետո ինձ մնում է ասել՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ… Թող բոլորիս երազանքները անպայաման կատարվեն.. ու երբեք մի զլացեք իրականացնել ուրիշի երազանքները.. միգուցե մի օր էլ ուրիշը ԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՁԵՐԸ…

Հետ նայելով…

Հետ նայել??.. արժի՞ արդյոք.. արժի՞ հիշել քո հայացքը… արժի հիշել աշունը, հոկտեմբերը.. արժի՞ հիշել մի քանի ժամվա երջանկությունը.. արժի՞ տեսնել էդ ամեն ինչը նորից ու նորից երազներում անսահման… արժի՞ գժվել նորից.. խելքը կորցնել ու ցնորվածի պես վազել ետ՝ դեպի անդունդ…մթություն..կորած անկյուն… դեպի պատրանք…դեպի երկինք.. դեպի 2 փայլող աստղեր, որ չեն ջերմացնում ամենևին… Արժի՞ տեսնել կամաց-կամաց մարող.. բայց ինձ տեսնելիս սրիկայի աչքերի պես նորից փայլող այդ աչքերը… արժի՞ դողալ, արժի՞ գոռալ.. արժի նորից փորձել վերադարձնել… արժի՞ նորից հասկանալ, որ դու դու չես եղել… որ ես չափից ավելի եմ ԵՍ եղել…. արժի՞ հիշել քո անհամարձակ, բայց իմ՝ չափից շատ համարձակ անմիտ խոսքերը… Արժի՞ նորից քեզ տեսնել… արժի քայլել դատարկ փողոցներով, փնտրել քեզ աչքերով, բայց չգտնել….արժի՞ արդյոք արհամարհել, ցուցադրական քեզ չնայել, փախչել գնալ՝ ինձ ստիպելով ՆՈՐԻՑ ՔԵԶ ՄՈՌԱՆԱԼ… Արժի՞ արդյոք քեզ նվիրել էս մի քանի տողերը…. Հետ նայել???… ինչի համար??? … նայել հետ???…. ուշացումով… սրտի դողով…. ՉԱՐԺԻ ԱՎԱՂ…. ՉԱՐԺԵՍ ՑԱՎՈՔ……

Տղաները երբեք չեն հասկանա,,,


Տղաները երբեք չեն հասկանա ինչ ա նշանակում աղջկա համար նոր շորիկին համապատասխան պայուսակ ու ականջօղեր գտնելը,,,
Տղաները երբեք չեն հասկանա, թե որքան կարևոր է աղջկա համար հանդիպումից 10-15 րոպե ուշանալը…
Տղաները երբեք չեն հասկանա, թե որքաա՜ան ժամանակ են աղջիկները ծախսում ամեն օր որոշելով, թե ինչ հագնեն,,,
Տղաները երբեք չեն հասկանա, թե ինչ երջանկություն է, երբ աչքի մատիտը չի լղոզվում…
Տղաները երբեք չեն հասկանա, թե հայելին ինչքան օգտակար հայտնագործություն է աղջիկների համար…
Տղաները երբեք չեն հասկանա, թե որքան ժամանակ օրական կարող է աղջիկը անցկացնել օգտակար հայտնագործության /հայելու/ առջև..
Տղաները երբեք չեն հասկանա, որ իրանք կատարելությունից հեռու են… ու տղաները չեն հասկանա, որ աղջիկները լաաավ էլ գիտեն, որ իրենք էլ կատարյալ չեն…
Տղաները երբեք չեն հասկանա, թե մեկ-մեկ ինչքքաաան են աղջիկները ուզում տղա լինել…
Տղաները երբեք չեն հասկանա, թե ինչ հերոսություն է բարձր կրունկների վրա երկար քայլելը /իրականում այդքան էլ հերոսություն չի… բայց դե դուք մտածեք, որ շատ դժվար է/
Տղաները երբեք չեն հասկանա, թե առավոտյան շուտ արթնանալը ինչքան տանջալի է մեզ համար…
Տղաները երբեք չեն հասկանա, որ այդքան էլ հեշտ չի թաքցնել զգացմունքները…
Տղաները երբեք չեն հասկանա, որ անտարբեր դեմքի արտահայտություն ընդունելը ոչ թե հեշտ չի, այլ ահավոոոր բարդ ա..
Տղաները երբեք չեն հասկանա, որ աղջկա ուղեղում մի վայրկյանում հազարավոր մտքեր են անցնում…
Տղաները երբեք չեն հասկանա, որ աղջիկները իրականում շաատ ավելի ուշադիր են, քան ցույց են տալիս…
Տղաները երբեք չեն հասկանա, որ աղջիկների հիշողությունը /իհարկե այն դեպքում, երբ մեզ պետք է/ ոչ թե լավն է, այլ շատ լավն է..
Տղաները երբեք չեն հասկանա, որ ամենագեղեցիկ շպարը երջանկությունից աղջկա փայլող աչքերն են….
Տղաները երբեք չեն հասկանա, որ որոշում կայացնելը մեզ բավականին դժվար է…
Տղաները երբեք չեն հասկանա, որ աղջիկ լինելը մեծ պատասխանատվություն է..
Տղաները երբեք չեն հասկանա ու չեն նկատի այն, ինչը աղջիկների համար սովորական ու ակնհայտ է…

Անհասցե նամակ…

Էհհհ վաղուց է, ինչ ոչինչ չեմ գրել բլոգումս.. չգիտեմ նույնիսկ պատճառը որն էր.. ժամանակ ունեի, տրամադրություն էլ, հավես էլ.. բայց չեր ստացվում.. ինչևէ այս անգամ կյանքում առաջին անգամ էս պոստս գրում եմ մենակ մի հոգու համար.. գրում եմ, որովհետև չեմ կարող գնալ այդ մարդուն ուղիղ ասել..այսինքն կարող եմ, բայց հաստատ չեմ ասի,,, իհարկե քո բոլոր քայլերը ինձ համար աբսուրդային են, անտրամաբանական, անհասկանալի ու ընդհանրապես դու իմ պատկերացումներից դուրս ես ապրում.. Ու չնայած այդ ամենին՝ ես քեզ էնքան լավ եմ հասկանում. հասկանում եմ քո տրամադրությունը, քո կատարած բոլոր տարօրինակությունները, պատճառներն էլ եմ շաաատ լավ հասկանում: Այս վերջին իրադարձություններից հետո էլ խիղճս սկսել է տանջել… իհարկե դու էլ ես էլ գիտենք, որ սա ուղղակի հանգամանքների պատահական զուգորդություն էր, ուղղակի պատահական պատահականություն.. Ու դրա համար խնդրում եմ՝ քեզ վատ մի զգա.. կյանքում միշտ ամեն ինչ փոփոխվում է.. միշտ լինում է լավը, հետո վատը, հետո էլի լավը… Ու եթե մի բան էնպես չի լինում՝ մի անհանգստացի…ուրեմն այդպես էր պետք,,, Ուրեմն իրերի այդպիսի դասավորությունը առավել բարենպաստն է քեզ համար… մի քիչ լավատես եղիր.. ինչքան տխուր պատկերացնես կյանքդ՝ այն ավելի անհետաքրքիր կդառնա.. Ու դու ինքդ էլ մի քիչ ավելի հետաքրքիր դարձիր…Այդ դեպքում ինքդ էլ կտեսնես, թե ինչքան հաջողակ մարդ ես դու, որ ունեցել ես հնարավորություն ապրել այս մոլորակի վրա, տեսնել այս արևը, բնությունը, մարդկանց,,,, Չնայած երևի եթե ես էլ լինեի քո տեղում՝ հաստատ շատ կտխրեի.. կարող է նույնիսկ լացեի,,ուղղակի դրա միջոցով ես կարողանում եմ իմ էմոցիաները արտահայտել.. իսկ դու, գիտեմ, նույնիսկ չես էլ լացում, չես խոսում, ամեն ինչ պահում ես ներսում.. դու, ունենալով շատ ընկեներ, ներքուստ երևի շատ մենակ ես,,, Մենք համարյա թե ծանոթ չենք.. ու երևի դա է պատճառը, որ ես այսքանը քեզ անձամբ չէի ասի.. Ինչևէ… ես այսքանն էի ուզում ասել…. հույս ունեմ այս նամակս անպայման կհասնի իր հասցեատիրոջը,,,

Coca-Cola VS. կենցաղային մաքրող միջոցներ

Մի ժամանակ էնքան շատ էի խմում այս քիմիական խառնուրդը: Ես զարմանում եմ, թե ում մտքով է անցել այն զովացուցիչ ըմպելիք անվանել.. Գիտեի, որ այն բավականին վնասարար է, բայց որ էս աստիճանի՝ չէի պատկերացնում… Մարդիկ գտել են Կոլայի օգտագործման այլընտրանքային եղանակներ, որոնք բավականին լավ արդյունքներ են տալիս և կարելի է ասել՝ մոտ ապագայում այն լուրջ մրցակից կարող է դառնալ տարատեսակ մաքրող միջոցներին… Կոլան կարող եք օգտագործել հետևյալ նպատակներով՝
1. Եթե այրել եք կաթսայի հատակը, ապա նրա մեջ լցրեք Կոլա և եռացրեք այն… Այնուհետև թափեք հեղուկը.. կաթսան կգա իր նախնական տեսքին.. /ասեմ, որ առանց Կոլայի այրված կաթսայի հատակը մաքրելը բավականին երկարատև և ՛՛ջանջալ՛՛ գործընթաց է/
2. Եթե ցանկանում եք մաքրել թեյնիկի накипь-ը /հայերեն չգիտեմ էս բառը ինչպես է թարգմանվում, չնայած, եթե հավատանք Google translator-ին, накипь-ը հայերեն թարգմանվում է որպես ՛՛տականքներ՛՛ :D / … Եթե ցանկանում եք մաքրել թեյնիկի տականքները, նրա մեջ լցրեք Կոլա և թողեք 12-15 ժամ… այնուհետև թափեք հեղուկը և լվացեք թեյնիկը.. այն ամբողջովին տականքազերծված կլինի :D
3. Կոլան լավ կմաքրի նաև հնացած մետաղադրամները, ազնիվ մետաղներից պատրաստված զարդերը… Եթե ցանկանում եք վերջիններս փայլեցնել, բաժակի մեջ լցրեք Կոլան, մեջը դրեք ձեր զարդերը և որոշ ժամանակ հետո խոզանակով մաքրեք… նրանք ձեռք կբերեն նախկին փայլը: Սա կարող եք անել միայն այն զարդերի հետ, որոնց վրա քարեր չկան…
4. Այն նաև օգտագործում են զուգարանի և լվացարանների մաքրման համար..
5.Եթե չեք կարողանում открутить болт / ըստ Google translator-ի болт-ը ՛՛փախուստն՛՛ է… :D /, վերցրեք կտոր, այն թրջեք Կոլայով և փաթաթեք ՛՛փախուստի՛՛ վրա… որոշ ժամանակ անց այն հեշտությամբ կդիմի փախուստի :D :D :D
6. Կոլան շատ լավ մաքրում է ժանգի հետքերը քրոմապատ մակերևույթից..
7. Հագուստի վրայից անանցանելի կեղտաբծերը անցկացնելու համար կրկին օգնության է գալիս Կոլան.. լցրեք այն հագուստի վրա և լվացեք լվացի մեքենայում… կեղտաբծերը նույնպես փախուստի կդիմեն,, / ճիշտն ասած կարծում եմ, որ հնարավոր է Կոլան վնասի հագուստ, դրա համար նախօրոք ուրիշ կտորի վրա փորձարկեք նոր անցեք ձեր հագուստի մաքրմանը/
8. Կոլան գերազանց մաքրող միջոց է խոհանոցի սալիկների, ապակու և գորգերի վրայից զանազան հետքերի մաքրման համար.. նույնիսկ անցկացնում է маркер-ի հետքերը
9. Եթե ձեր մազերին ծամոն է կպել, մազերը մցրեք Կոլայով բաժակի մեջ.. մի քիչ հետո այն կպոկվի /իմ կարծիքով մի փունջ մազ էլ կպոկվի ձեր գլխից :D /
10. Շարունակելով մազերի թեման՝ ասեմ, որ եթե ներկել եք ձեր մազերը և գույնը մի փոքր մուգ է ստացվել, ձեր մազերին լցրեք Կոլա և լվացեք մազերը.. ասում են, թե գույնը կբացանա…
11. Կոլան առնետների դեմ պայքարի լավ միջոց է համարվում… նաև Հնդկաստանում ֆերմերները այն օգտագործում են դաշտերում վնասատուների դեմ պայքարում.. նրանք ասում են, որ Կոլան ոչնչով չի զիջում պեստիցիդներին / էս բառը կարդալուց ակամայից հիշեցի բնօգտագործումը… :( իմ հիշելով պեստիցիդները հողին բավականին վնաս էին հասցնում.. չնայաց Կոլան էլ երևի պակաս վնաս չի տա/, և համեմատաբար ավելի մատչելի միջոց է:
12. ԱՄՆ-ում ոստիկանները իրենց մեքենայում միշտ ունենում են մի շիշ Կոլա ավտովթարների ժամանակ ասֆալտից չորացած արյան հետքերը արագ մաքրելու համար..
13. Բացի էս ամեն ինչից Կոլան սննդի մեջ էլ են օգտագործում.. եթե 1:1 հարաբերությամբ կոլան խառնեք կետչուպի հետ, կստացվի շատ համեղ սոուս հավի մսի համար…մսի վրա քսեք սոուսը և դրեք ջեռոցի մեջ: Եթե ուզում եք воздушное тесто для булочек պատրաստել, ալյուրի վրա ջրի փոխարեն լցրեք Կոլա կամ այլ գազավորված ջուր
14. Կոլան նաև օգնում է համաչափ արևայրուք ստանալ.. /չնայած ես չէի փորձի վրաս Կոլա քսել.. ավելի լավ է անհամաչափ արևայրվել :D /
15. Կոլան կարելի է օգտագործել երեխաներին ուրախացնելու համար ևս.. հեշտությամբ կկարելի է անել Կոլայի հրավառություն հետևյալ կերպ. Կոլայի մեջ մի քանի MENTOS գցեք և մի քանի մետր հեռացեք շշից.. իսկական салют է ստացվում.. / Բրազիլիայում մի երեխա է մահացել այն պատճառով, որ Կոլայի վրայից կերել է MENTOS/

Այ ամենը կարդալուց հետո ես եկա այն եզրակացության, որ Կոլան նույնիսկ շատ հազվադեպ պետք չի խմել.. Եվ եթե դուք ձեր և առնետների միջև գոնե չնչին տարբերություն նկատում եք՝ ՄԻ ԽՄԵՔ ԿՈԼԱ…..

Ох уж эта Мона Лиза

Էսօր կգրեմ բոլորի համար առեղծվածային, գաղտնիքներ պարունակող, շատ հայտնի ու միաժամանակ անհայտ Լեոնարդո դա Վինչիի ՛՛Մոնա Լիզա՛՛ նկարի մասին: Մտածում էի, որ էս նկարի մասին կարդամ, ավելի լավ կիմանամ դրա ստեղծման պատմությունը… բաաայց պարզվեց սխալվում էի..էնքաան իրար հակասող ու ընդհանրապես միմյանց հետ կապ չունեցող հոդվածներ եմ կարդացել, որ հիմա ամեն ինչ իրար ա խառնվել գլխումս: Բայց ամեն դեպքում կփորձեմ ամբողջ տեղեկատվությունը խմբավորել ու դրանցից առավել հետաքրքիր տարբերակները ներկայացնել.. Երևի մի 7 տարբերակ եմ կարդացել այն մասին, թե ով է պատկերված այդ նկարում..
1. Ամենատարածված ու առավել հավանական տարբերակն այն է, որ նկարում պատկերված է ֆլորենտացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի երրորդ կինը՝ Մոնա Լիզա դել Ջոկոնդոն: Ըստ այս տարբերակի՝ Ֆրանչեսկո դել Ջոկոնդոն իրեն տղա պարգևելու կապացությամբ ցանկացել է իր կնոջը նվիրել նրա նկարը: Եթե ուշադիր նայեք նկարին, Մոնա Լիզայի գլխին կա թափանցիկ շղարշ, որը 16-րդ դարում Իտալիայում կրում էին այն կանայք, ովքեր հղի էին կամ նոր էին երեխա ունեցել:
2. Այս նկարը ենթարկել են տարբեր տեսակի ուսումնասիրությունների պարզվել է, որ նկարը 3 շերտ ունի.. դա Վինչին մի քանի անգամ ձևափոխել է նկարը: Պարզվում է, որ նկարի նախնական տարբերակում նա Մոնալի Լիզային պատկերել է երեխան գրկին..սակայն տեսնելով, որ երեխան շեղում է ուշադրությունը Մոնա Լիզայից իր վրա, վերափոխել է նկարը և երեխայի տեղը նկարել է ձեռքերը Մոնա Լիզայի: Այդ է պատճառը, որ Ջոկոնդան ունի բավականին խոշոր ձեռքեր:
3. Ըստ մեկ այլ տարբերակի, նկարում պատկերված է կուրտիզանուհի Կրեմոնան, ով եղել է դա Վինչիի մի քանի նկարների բնորդուհին:
4. Ամերիկացի գիտնականները առաջ են քաշել այն վարկածը, որ նկարում պատկերված է հենց ինքը դա Վինչին: Նրանք համակարգչի միջոցով իրականացրել են Ջոկոնդայի և Լեոնարդոյի ինքնանկարի համեմատական վերլուծություն: Ապշեցուցիչ նմանություն են գտել գիտնականները այդ 2 նկարների միջև: Սակայն այս տարբերակի քննադատները որպես փաստարկ բերում են այն, որ ի տարբերություն Միջնադարի այլ նկարիչների, Լեոնարդոն չէր սիրում ինքն իրեն նկարել:
5. Ըստ մեկ այլ տարբերակի՝ Մոնա Լիզան եղել է հղի այդ նկարում և դա եղել է իր հղիության 10-րդ ամիսը: Եվ Ջոկոնդայի այդ խորհրդավոր հայացքը պայմանավորված է իր այդ դրության հետ: /ինձ չգիտես ինչի շաատ անհավանական է թվում այս տարբերակը…/
6. Վերջերս մի այլ տարբերակ է սկսել շրջանառվել, որ դա Վինչին պատկերել է իր մորը: Լույս աշխարհ գալուց հետո նա իր մորը չի տեսել: Բայց երբ նա դարձել է 5 տարեկան, նկատել է, որ իրեն ինչ-որ կին է հետևում: Շաատ ուշ նա իմացել է, որ այդ գեղեցիկ կինը եղել է իր մայրը, որը ինչ-որ հիվանդություն է ունեցել: Տարիներ անց նա պատկերել է իր մորը: Ինչպես նկատել եք, Մոնա Լիզան հոնքեր չունի: Ասում են, որ դա պայմանավորված է իր մոր հիվանդության հետ..իբր թե նա էլ հիվանդության պատճառով հոնքեր չի ունեցել: Իսկ Մոնա Լիզայի թախծոտ հայացքը բացատրում են այսպես. իբր թե Լեոնարդոն պատկերել է հենց այն հայացքը, որով կարող էր մայրը նայել իրենից բաժանված որդուն՝ թախծոտ և միևնույն ժամանակ մի փոքր հպարտ իր որդու հաջողություններով:
7. Ըստ Սիլվանո Վինչետտիի (Silvano Vinceti), նկարում պատկերված է Ժան Ջակոմո Կապրոտտին /Gian Giacomo Caprotti/, մի երտիասարդ, ով աշխատել է Լեոնդարդոյի արվեստանոցում: Ըստ Վինչետտիի Կապրոտտին պատկերված է դա Վինչիի մի քանի նկարներում, որոնք բավականին նմանություն ունեն Մոնա Լիզայի հետ:
8. Ինչպես արդեն նշել եմ, Ջոկոնդան չունի հոնքեր: Պասկալ Կոտտը հատուկ տեսախցիկով ուսումնասիրել է նկարը և եկել է այն եզրակացության, որ Ջոկոնդան ունեցել է հոնքեր: Ըստ նրա դա Վինչին նկարը պատել է հատուկ նյութով, որը նկարը եռաչափ է դարձնում: Եվ միայն դրանից հետո է նկարել որոշակի մանր դետալներ նկարի վրա, այդ թվում նաև հոնքերը, որոնք ժամանակի ընթացքում մաքրվել են, քանի որ եղել են նկարված այդ նյութի վրայից:
9. Ամերիկացի և հոլանդացի գիտնականները համատեղ մշակել են համակարգչային մի ծրագիր, որով վերլուծության է ենթարկվել Մոնա Լիզայի ժպիտը: Արդյունքները այսպիսին են. 83%-վ նա երջանիկ է, 9% տհաճություն և զզվանք է զգում, 6% ահով լցված է, իսկ 2%-ը զայրացած:
10. Շատ գիտնականներ համոզված են, որ Ջոկոնդան տղամարդ է, քանի որ նա ունի շատ հաստ պարանոց.. այդպիսի պարանոց ունենում են տղամարդիկ և հետազոտությունները ցույց են տվել, որ այդպիսի պարանոցից կարղ եր դուրս գալ միայն շատ թավ, հաստ ձայն. այդպիսի ձայն կինը ունենալ չէր կարող:
Էլի տարբեր վարկածներ կան..բայց դրանց կանդրադառնամ մյուս անգամ, քանի որ այս պոստս բավականին երկար ստացվեց…. Չգիտեմ՝ իրականում ով է պատկերված այդ նկարում, բայց ես փոքր ժամանակվանից նրան նմանեցրել եմ Բենջամին Ֆրանկլինին…. դեե բնականաբար սա ամենաաբսուրդային տարբերակն է..բաայց ինչ արած՝ այդպիսի տարօրինակ ֆանտազիա ունեմ :D :D :D

My sweet 01.09.2008

Էս օրը ես առաջին անգամ եկա ինստիտուտ…էտ իինչ օր էր… ինչպես միշտ ուշացել էի… մինչև եկա մտա բակ, պարզվեց որ լսարանները արդեն ասել են..դասը սկսվել ա..բայց դուրսը լիիքը շփոթված առաջինկուրսեցիներ էի… ու բացի իրանցից լիիիքը ծնողներ…սաղ այս ու այն կողմ էին գնում…ու աղմուկ էր… ես էլ մենակ էի եկել… չգիտեի ուր գնայի,,,,մի ինչ որ դասախոսանման ձյաձյա կողքովս անցավ որոշեցի գոնե իրանից մոտավորապես իմանամ, մեր լսարանի աշխարհագրական դիրքը.. :D ԲԱԽՏՍ ԲԵՐԵՑ,, չգիտեմ որտեղից, բայց ինքը գիտեր մենք որտեղ ենք,,, 315 լսարանում…չեմ էլ հիշում ոնց գնացի ոնց գտա..բայց գտա.. ու սենց հանդիսավոր տրամադրությամբ մտա լսարան,,,ինձ թվում էր, թե ինչ-որ յուրահատուկ տեղ եմ եկել… էնքաաան ուրախ էի, հպարտ էի…ոգևորված..ու չգիտես ինչի էնքաան ինքնավստահ էի…այն աստիճան, որ շատերի մոտ բավականին բացասական տպավորություն էի թողել,,,,հհեհե.. պատկերացնում եմ… ես էլ ուրիշների տեղը լինեի նման տպավորություն կստանայի ինձնից,,,, :D էտ 315 լսարանն էլ նախորդ դարից եկած մեեեծ կլոր յուրահատուկ լսարանա… որ մեկը թեթև խոսում է, մեեեծ աղմուկ է ստացվում,,,դե պատկերացրեք ընդեղ իիինչ էր կատարվում… մեր կուրսում էլ մի հատ տղա կա,,,, ինքը տեսքից մեծ էր երևում /չնայած ինձնից փոքր ա/,,, ինձ չգիտես ինչի թվացել էր, որ ասիստենտի տիպի ինչ-որ մեկն ա,,, ու ես մի քանի օր շարունակ, մտածելով, որ ինքը վսյո տակի ուսանող չի, իրան բարևում էի նոևր էի անցնում լսարան,,,, :D Տարօրինակ ա, բայց այդ օրը ես երևի իմ ապրած օրերից ամենապարզն եմ հիշում… այդ օրվա հետ կապված ամեն ինչ.. ամեն մանրուք.. ոչինչ չեմ մոռացել… նույնիսկ այդ օրը օգտագործած օծանելիքի հոտը չեմ մոռանա,,, էտ հոտը ինձ միշտ այդ օրն է հիշեցնում…այդ օրը ու այդ նույն զգացողությունները,,,այդ օրվա դասերն էլ կյանքում չեմ մոռանա,,, դասախոսների ասածներն էլ եմ հիշում….այն տեղն եմ հիշում, որտեղ նստել էի,,հիշում եմ՝ ինչքան դժվար էր 80 րոպե նստել դասին…դե դպրոցից հետո անսովոր էր այդքան երկար նստել… բոլորը բոլորի հետ ուզում էին ծանոթանալ… /չնայած մենք էնքաաան շատ էինք, որ ես մի կիսամյակ մեր կուրսի էրեխեքից մի մասին չէի ճանաչում/,,,,
Ինչ լուսավոր էր այդ օրը..իիինչ հավես էր…. կյանքի նոր փուլ ոնց որ լիներ… ու չնայած այն ամեն ինչին, ինչ եղավ այս 3 տարիների ընթացքում, չնայած այդքան նեռվայնանալուն,,, քննություններին.. շուտ զարթնելուն …ես կուզեի կրկին վերապրել այդ ամենը.. այդ ներքին տոնը,,, ու այստեղ շատ տեղին են մի հատ շատ լավ ֆիլմից խոսքերը
И вдруг ты осознаешь, что всё закончилось. На самом деле. Ты не можешь вернуть прошлое… К сожалению.
И тогда, ты пытаешься вспомнить момент, когда все началось. И понимаешь, что все началось намного раньше, чем ты думал!
И в этот момент, ты понимаешь, что некоторые вещи случаются всего раз в жизни.
И не важно, как сильно ты будешь пытаться почувствовать это снова.
…Ты больше никогда не поднимешься на три метра над небом… :’(

Previous Older Entries

Follow

Get every new post delivered to your Inbox.